Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսներ

Մագիստրատուրա

Տաթևիկ Մուրադյան

Ծնվել եմ 1983 թվականին Երևանում:

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմով: Նույն ֆակուլտետում մագիստրոսի աստիճանին զուգահեռ ձեռք եմ բերել Գործարար կառավարման մագիստրոսի որակավորում Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Մագիստրոսական կրթության երկրորդ տարում սկսել եմ աշխատանքային գործունեությունս հայկական ապահովագրական նոր զարգացող շուկայում` տարբեր պաշտոններ զբաղեցնելով ապահովագրական և վերաապահովագրական բրոքերային ծառայություններ մատուցող ընկերությունում: 2009 թվականին մասնակցել եմ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մասնագիտական որակավորման վեցամսյա ծրագրին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում:

Վերադառնալով Հայաստան` շարունակել եմ աշխատանքային գործունեությունս աստիճանաբար զարգացող ապահովագրական շուկայում` զբաղեցնելով կորպորատիվ հաճախորդների անդերռայթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը շուկայի առաջատար ընկերություններում:

2013 թվականին միացել եմ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ հիմնադրման աշխատանքային խմբին՝ որպես խմբի ղեկավար, իսկ այնուհետև` որպես գործադիր տնօրեն: Նորաստեղծ ընկերությունը պետական նախաձեռնություն է` ուղղված ՀՀ արտահանման խթանմանը` ՓՄՁ ոլորտի արտահանողներին ապահովագրական և ֆինանսական ճկուն գործիքներ առաջարկելու միջոցով:

2014 թվականին ընդունվել եմ Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի Ջաջ գործարար դպրոց` սովորելու Ֆինանսների մագիստրոս ծրագրով:


Այստեղ սովորում են
Գևորգ Մարտիրոսյան

Բնական գիտություններ, ֆիզիկա

Աննա Օհանջանյան

Կենսագիտության ձեռնարկություն

Back to top
Close