Իրավագիտություն
Վիգեն Անտունյան
Անունս Վիգեն Անտունյան է, և ես Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից եմ: Ուսումս սկսել եմ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան արտաքին կապերի ոլորտում: Այժմ սովորում եմ Կոլումբիայի համալսարանի իրավագիտության դպրոցում:
Ես շատ նվիրված եմ իմ ուսմանը և շարունակում եմ խանդավառությամբ շփվել իմ հասակակիցների հետ: Որպես «ուսանող դեսպան»՝ հանդիպում եմ ապագա ուսանողների հետ, նրանց համար շրջայցեր կազմակերում և ներկայացնում իմ փորձը: Ֆակուլտետի ուսանողների սենատում հանդես եմ գալիս որպես դատական սենատոր: Սենատոր լինելով՝ կապ եմ հանդիսանում ուսանողների և անձնակազմի միջև: Ազատ ժամանակս անցկացնում եմ կամավոր աշախանքներ կատարելով Կոլումբիայի հայ ուսանողական միությունում, որտեղ օգնում եմ զարգացնել մշակութային հպարտությունը Նյու-Յորքի հայ համայնքի շրջանում:
Հասակակիցներս և գործընկերներս ինձ նկարագրում են որպես աշխույժ, վստահ և կայուն մարդու: Գտնում եմ, որ ես ի ծնե առաջնորդ եմ և միշտ պատրաստ եմ կատարել առաջնորդողի դերը: Իմ լավատես մտածելակերպը և հետևողական բնավորությունն ինձ թույլ են տալիս հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել իմ նպատակներին արդյունավետ կերպով: Ինչպես երևում է ուսանողական շրջանում իմ ստանձնած առաջնորդնական դերերից, ես զարգացրել եմ իմ կարողությունները հասակակիցներիս կարիքներին անսալու և ըստ դրանց ճիշտ քայլեր ձեռնարկելու մեջ:
Վստահ, որ իմ առաջնորդական հատկանիշները և սովորելու հանդեպ եռանդը շատ կարևոր արժեքներ են «Լույսի» համար:

Ժուռնալիստիկա

Առաջադեմ ճարտարապետական նախագծում

Տնտեսական քաղաքականության կառավարում