Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համաճարակաբանության

Մագիստրատուրա

Արին Ա. Բալալյան

Ծնվել եմ 1986 թ. Թեհրանում, որտեղ ձևավորվել է իմ սերը բժշկության և բժշկական գիտելիքների նկատմամբ, որը պատճառ դարձավ թողնել իմ ընտանիքին և ընկերներին Իրանում և վերադառնալ հայրենիք իմ ուսումը բժշկական ասպարեզում շարունակելու համար: Ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) 2003 թ. ընդհանուր բժշկություն մասնագիտական ֆակուլտետում:

Բժշկական համալսարանում սովորելու տարիներին, դասընկերներս ծանոթացրին ինձ հանրային առողջության ոլորտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոս ծրագրի հետ, որը իմ ուշադրությունը կենտրոնացրեց կանխարգելիչ բժշկության վրա` կլինիկական գործունեության փոխարեն: Այսպիսով, 2009 թ. ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային առողջապահության մագիստրոս ծրագրում ուսումս շարունակելու համար, միևնույն ժամանակ շարունակելով իմ ուսումը Բժշկական համալսարանում:

2010 թ. ավարտեցի ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետը և 2011 թ. ստացա մագիստրոսի կոչումը ՀԱՀ-ից: Ավարտելուց հետո` 2011 թ., Հայաստանի Առողջապահության նախարարության կողմից ընտրվեցի որպես ազգային խորհրդատու` ազգային առողջապահական ռազմավարության ճանապարհային քարտեզ մշակելու համար: Այս պաշտոնը հնարավորություն ընձեռեց ինձ մանրամասն ծանոթանալ Հայաստանի առողջապահական համակարգի, քաղաքականության, միջազգային փորձի հետ, ինչպես նաև համագործակցել միջազգային և պետական կազմակերպությունների և մասնագետների հետ:

Ավարտելով իմ պատասխանատվությունը այդ ծրագրում, 2012 թ. ընդունեցի առողջապահական և սոցիալական ծրագրերի աշխատակցի պաշտոնը Հայ օգնության ֆոնդի գրասենյակում: Գործընկերներիս և ղեկավարներիս հետ միասին ՀՕՖ-ում պլանավորել ենք բազմաթիվ առողջապահական և սոցիալական ծրագրեր Հայաստանի տարբեր շրջաններում` ժողովրդի առողջապահական վիճակը բարելավելու համար:

2014 թ. գարնանը ընդունեցի առաքելություն` Արևելք մարդասիրական միջազգային կազմակերպության կողմից առաջարկված Մոնիտորինգի և գնահատման մասնագետի պաշտոնը Ազգային ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրում:

2015 թ. ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի Համաճարակաբանության ֆակուլտետի դոկտորական ծրագրում: Իմ գիտահետազոտական հետաքրքրությունը կյանքի ընթացքի համաճարակաբանությունն է, որը ուսումնասիրում է վաղ հասակում անբարենպաստ պայմանների ազդեցությունը հետագայում մեծահասակների շրջանում որոշակի հիվանդությունների ռիսկի վրա, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունները և շաքարային դիաբետը: Սա համապատասխանում է Հայաստանում երեխաների շրջանում թերաճի բարձր ցուցանիշների և հետագայում կյանքի ընթացքում նրանց հիվանդացության ռիսկի հնարավոր բարձրացման հետ: Ինձ հատկապես հետաքրքրում է աշխատել Առողջապահության նախարարության և մյուս միջազգային շահագրգիռ կողմերի հետ՝ ձևավորելու արդյունավետ միջոցներ Հայաստանում ցորենի ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու ծրագիրը գնահատելու համար: Ավելին, իմ ուսումնական ծրագրի ամենակարևոր մասը հետազոտությունների կիրառումն է առողջապահական ծրագրերում, որը կարևոր քայլ է Հայաստանում` փոփոխություններ կատարել ապացուցված մեթոդաբանությունների հիմքով:

Ցանկանում եմ ավելացնել իմ ներդրումը հանրային առողջապահությանը` լրացնելով իմ տեսական բացթողումները, ամրապնդել իմ մասնագիտական հմտությունները մասնավորապես համաճարակաբանության և վիճակագրության ոլորտում և ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ` ծրագրելու և գնահատելու ապացուցողական առողջապահական ծրագրերը` Հայաստանի և աշխարհի բնակչության առողջապահական իրավիճակը փոփոխելու և բարելավելու համար:


Այստեղ սովորում են
Գրիգոր Միրզա-Ավագյան

Քաղաքաշինություն

Վիկտորյա Ալեքսանյան

Ստեղծագործական արտադրություն

Նաիրա Սեդրակյան

Հանրային առողջապահություն

Back to top
Close