Զարգացման գիտություններ
Ծնվել եմ 1991 թ. հունիսի 30-ին քաղաք Երևանում: 2008 թ. ավարտել եմ «Քվանտ» վարժարանը: Այդտեղ ուսանելու տարիներին հաղթող եմ ճանաչվել մի շարք օլիմպիադաներում՝ հայոց լեզու, պատմություն, անգլերեն, ռուսաց լեզու առարկաներից: 2008 թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին անվճար հիմունքով և ավարտել եմ գերազանցության դիպլոմով: Մասնակցել եմ եվրոպական համալսարանների կողմից կազմակերպված մի շարք սեմինարների և մասնագիտական դասընթացների: Կամավոր եմ եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպությունում:
2013 թ. ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)` Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժին: Այդտեղ որպես գիտական ճյուղ բացահայտել եմ Զարգացում առարկան, և հասկացել եմ, որ դա այն ոլորտն է, որտեղ ինձ տեսնում եմ ապագայում և որի կարիքը ունի Հայաստանի Հանրապետությունը: Սովորելուն զուգահեռ՝ ՀԱՀ-ում աշխատել եմ որպես Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների հավաքագրման պատասխանատու, նաև ներգրավված եմ եղել Թրփանճեան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնում:
Ես հանդիսանում եմ մի շարք երիտասարդական կազմակերպությունների համահիմնադիր Հայաստանում, ինչպես նաև կազմակերպել եմ ՄԱԿ-ի Մոդել կոնֆերանսներ 2013, 2014 և 2015 թվականներին: Վարժ տիրապետում եմ անգլերենին, ռուսերենին և իսպաներենին: Բացի այդ, նախնական գիտելիքներ ունեմ գերմաներեն, պարսկերեն և չինարեն լեզուներից:
Այս պահին աշխատում եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: 2016 թ. փետրվարին պաշտոնական առաջարկ եմ ստացել Զարգացման հետազոտություն ուսանելու Քեմբրիջի համալսարանում:
Քիմիա
Անգլո-սաքսոնական, նորվեգական և կելտական գիտություններ
Իրավագիտություն