Տնտեսություն
Ծնվել եմ 1995 թ․ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում: Լինելով գաղթական ընտանիքի զավակ, փոքր տարիքում ես կարողացա ըմբռնել կրթության ուժն ու արժեքը:
Միջնակարգ դպրոցում միշտ ցանկություն ունեի մասնակից լինել կրթության բարեփոխման շարժումին, և աշխատանք տանել ու բարեխոսել արտերկրում և ավելի քիչ զարգացած երկրներում բարձրորակ կրթություն ստանալու հնարավորության կարևորության մասին:
Կրթության բարեփոխման նկատմամբ դրդված լինելու բուն պատճառը ինձ համար այդ իրականությունն է, որ կրթությունը կարող է ներշնչել մարդկանց` ձեռնարկել ու զորավիգ կանգնել աշխարհի դժվարություններն ու խնդիրները լուծելու, և միավորել նրանց աշխարհի բարեփոխման գործում:
Ունենալով այս նպատակը մտքում, անդամակցեցի տարբեր ակումբների և կազմակերպությունների` կրթության ասպարեզում առավել տեղյակ դառնալու նպատակով:
«Հերբերթ Հուվեր միջնակարգ» (Herbert Hoover High School) դպրոցում ես չորս տարի շարունակ ընտրվեցի Աշակերտական Մարմնի նախագահ (Student Body President) և 12-րդ դասարանում ընտրվեցի աշակերտ անդամ` Գլենդելի շրջանի Միացյալ վարժարանների կրթական խորհրդում (Student Representative at Glendale Unified School District's Board of Education): Այս քայլով աշխատեցի ձայն տալ աշակերտների մտքերին ու պահանջներին, և ուշագրավ դարձնել այն հասարակությանը: Այս խնդրով ես համագործակցեցի Կրթության խորհրդի նախագահի և Գլենդելի շրջանի Միացյալ վարժարանների վերակացու (Superintendent of Glendale Unified School District) Դոկտոր Շիհանի հետ, աշակերտության կարիքների կատարելագործելը երաշխավորելու նպատակով:
Ներկայիս Հարվարդի համալսարանում (Harvard) որպես գլխավոր առարկա ուսանում եմ տնտեսագիտություն (Economics), իսկ երկրորդական առարկա` կառավարության (Government) ոլորտում:
Ծառայել եմ որպես «Կրթական քաղաքականության խմբի» համանախագահ (co-chair of the Education Policy Group)՝ Ջոն Էֆ Քենեդիի Կառավարության դպրոցի «Քաղաքականություն հաստատությունում» (Institute of Politics at the John F. Kennedy School of Government): Նաև «Ուսանողները կրթության բարեփոխման համար» (Students for Education Reform) խմբի գործունյա անդամ եմ, որտեղ ծառայում եմ որպես համայնքային կազմակերպիչ, որը պայքարում է կրթական արդարության համար` Մասաչուսեթսում: Ներկայումս նաև նախագահում եմ «Գործարար կանայք» (Women in Business) ծրագիրը:
Հիշելով իմ պարտքն ու հանձնառությունը ընտանեկան արմատների և ազգային ժառանգության նկատմամբ՝ օգնեցի Հարվարդի համալսարանի Հայ ուսանողների միության աշխատանքների վերսկսմանը, հուսալով միավորել Հայ ուսանողությանը ու զորացնել նրանց ներկայությունը համալսարանի ամբողջ տարածքում:
Էդուարդ Ս.Մասոնի ծրագիր
Հանրային կառավարում
Բարձրագույն կրթություն