Կենսաբանություն
Ծնվել եմ 1998 թ. նոյեմբերի 27-ին, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Արլինգթն Հայթս քաղաքում: 2004-2009 թթ. հաճախել եմ տարրական դպրոցներ, սկզբում Իգլ Փոյնթ, ապա Ֆրիդմ: Հետո, 2009-2012 թթ. հաճախել եմ Հերիթիջ Գրով միջին դպրոցը: Վերջին չորս տարիներս անցկացրել եմ Փլեյնֆիլդ Նորթ ավագ դպրոցում, որը կավարտեմ 2016-ի մայիսին: Փլեյնֆիլդ Նորթում ուսումնառության տարիներին իմ բարձր առաջադիմությամբ դասարանի վերին հինգ տոկոսի մեջ եմ եղել, դարձել եմ նաև Համաամերիկյան արժանիքների մրցության եզրափակիչ փուլի հաղթող: 2016 թ. սեպտեմբերին հաճախելու եմ Չիկագոյի համալսարանի առաջին կուրս՝ նպատակ ունենալով մասնագիտանալու գիտության մեջ:
Դպրոցական տարիներին ես ակտիվորեն ներգրավված եմ եղել զանազան տեսակի արտադասարանական գործունեության մեջ: Նախ, հինգ տարեկան հասակից կանոնավոր դաշնամուրի եմ գնացել: Ավագ դպրոցի բոլոր չորս տարիների ընթացքում եղել եմ դպրոցական փողային նվագախմբի առաջին ֆլեյտիստը և խմբավարը, ինչպես նաև քայլերթային նվագախմբի ակտիվ անդամ: Ես չորս տարի եղել եմ նաև մեր դպրոցի թատրոնի տեխնիկական անձնակազմի անդամ՝ աշխատելով բեմի ձևավորման ու ներկայացումների բոլոր այլ կազմակերպչական խնդիրների վրա: Տասներորդ դասարանից ներգրավվել եմ մեր դպրոցի ասմունքի խմբի մեջ և հաջողությամբ մասնակցել եմ բազմաթիվ մրցությունների՝ շահելով տարբեր մրցանակներ: Մասնակցելով այսքան տարբեր գործունեությունների մեջ՝ ես կարողացա ավելի լավ ճանաչել ինքս ինձ, աճել թե՛ որպես անհատ, և թե՛ որպես հասարակության անդամ, դա լինի 200 հոգանոց քայլերթային նվագախումբ, թե 15 հոգանոց տեխնիկական անձնակազմ: Չնայած իմ չափազանց զբաղվածությանը և իմ ու ընկերներիս կատակներին, թե մենք բացարձակապես ապրում ենք դպրոցում, ես շատ գոհ եմ, որ այդ գործունեություններից յուրաքանչյուրը ինձ մի առանձնակի փորձառություն է տվել:
Երկու տարեկան հասակից ամեն տարի ամառներս անցկացրել եմ Հայաստանում՝ այցելելով ընտանիքիս անդամներին: Ամեն տարի երկու ամիս Հայաստանում ապրելով՝ սկսել եմ սիրել և՛ երկիրը, և՛ հայկական մշակույթի բոլոր կողմերը: Հետազոտել եմ Երևանը, այցելել եմ մերձակա գյուղերը, տեսել եմ հնագույն եկեղեցիներ և ձեռք եմ բերել մոտ ընկերներ: 2015 թ. սկսել եմ կամավոր աշխատել Օրրան կազմակերպությունում, որի նպատակն է օգնել անապահով ընտանիքներին՝ ապահով օթևան տրամադրելով թե՛ երեխաներին, և թե՛ մեծահասակներին: Օրրանում ես աշխատում էի դպրոցականների հետ, նրանց օգնելով մաթեմատիկայից և հայոց լեզվից ամառային առաջադրանքներ կատարել, դաշնամուր նվագել սովորեցնելով, ինչպես նաև խաղեր կազմակերպելով: Դրանք հրաշալի երեխաներ էին: Հետևաբար, ես ցանկանում եմ առաջիկա տարիներին անպայման վերադառնալ Հայաստան և ինչքան կարելի է օգնել երիտասարդ սերնդին:
Սոցիալական ծառայություն
Կենսաբանություն
Բիզնեսի կառավարում