Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Մագիստրատուրա

Արեգ Գևորգյան

Ծնվել եմ 1990 թ. հունվարի 28-ին Երևանում: Սովորել եմ Ե. Չարենցի անվան համար 67 դպրոցում, որից հետո ուսումս շարունակել եմ “Քվանտ” վարժարանում: Ուսման տարիներին մասնակցել եմ տարբեր Օլիմպիադաների և մրցույթների:

2006 թվականին ավարտել եմ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Լինելով լավագույն ուսանողներից մեկը ֆակուլտետում` հնարավորություն եմ ստացել անցնելու պրակտիկա Գերմանիայի Ցվիկաու քաղաքի Կիրառական գիտությունների համալսարանում: 2010-ին ավարտել եմ համալսարանը գորազանցության կարմիր դիպլոմով:

Ավարտելուց հետո աշխատել եմ որպես ՏՏ մենեջեր Հայաստանյան ընկերություններից մեկում: Սիրելով այս ոլորտը` ես որոշեցի դառնալ իսկական պրոֆեսիոնալ:

Ահա թե ինչու դիմեցի Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական համալսարան և ընդունվեցի Մենեջմենթ, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն ֆակուլտետի մագիստրատուրա: ԼՖՊՀ-ն համարվում է աշախարհի լավագույն համալսարաններից մեկը, և ես կփորձեմ այնտեղ իմ ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը և ծաղկմանը նպաստելու համար:


Այստեղ սովորում են
Արեգ Գևորգյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Back to top
Close