Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Սոցիալական կառավարում

Մագիստրատուրա

Էմմա Նոլան-Աբրահամյան

Ծնվել եմ Նյու Յորքում 1986 թ․ օգոստոսի 7-ին: Ավարտել եմ Միչիգանի համալսարանի բակալավրիատի վկայականով գերազանցությամբ 2008 թ․: Մասնագիտանալով հասարակական գիտությունների ճյուղում, ավարտաճառիս նյութ ունենալով արմատական տնտեսական զարգացումը Դետրոյթում:

2006 թ․ արժանացել եմ դրամաշնորհի ուսումնասիրելու հետ- Խմեր Ռուժյան Կամբոջայի և լուսանկարչական ցուցահանդես կազմակերպելու, որը շրջեց բազմաթիվ համալսարաններում և ցուցասրահներում ԱՄՆ-ում:

Շրջանավարտությունից հետո երեք տարի աշխատել եմ որպես լուսանկարչության դասատու և ծրագրերի համադրող Critical Exposure ոչ շահութաբեր կազմակերպության հովանու տակ, վարժեցնել երիտասարդությանն օգտագործելու փաստագրական (վավերագրական) լուսանկարչությունը և հասարակական պաշտպանության իրական փոփոխություններ առաջացնելու իրենց դպրոցներում և համայնքում: Աշխատել եմ աշակերտության հետ Վաշինգթոն Դի. Սի.-ում Արկանզաս նահանգում հասարակության մեջ գիտակցության մակարդակը բարձրացնելու կրթական համակարգում առկա անհավասարությունների կապակցությամբ:

Այս հետազոտությունը ընդարձակեց և խորացրեց իմ ըմբռնումը ԱՄՆ-ում չքավոր աշակերտության համար առկա խնդիրների և առիթների ձեռքբերումների բացի մասին:

Այս աշխատանքը ուժեղացրեց իմ նվիրումը կրթական հաստատության և դպրոցների բարեփոխումների հարցում: 2011-ից ի վեր ես շարունակել եմ աշխատել կրթական համակարգում որպես դպրոցի վարիչ և ֆիզկուլտուրայի մարզիչ Բրուքլինում, քոլեջի ավարտման խորհրդական Հյուստոն Տեքսաս նահանգում և որպես լուսանկարչության ուսուցիչ Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում: Ներկայումս աշխատում եմ Ազգային աշխարհագրական աշակերտական էքսփեդիաների կազմակերպության մեջ, որպես քոլեջի և աշխատանքային նախապատրաստման մարզիչ նահանգապետի Կրթության զարգացման հանձնախմբում:

2013 թ․ մասնակցել եմ Birthrigths Armenia և Armenian Volunteers Corps կազմակերպություններին՝ 6 ամիս դասավանդելով լուսանկարչություն և անգլերեն պատանի-պարմանուհիներին և մեծերին Մանանա երիտասարդական կենտրոնում Երևանում և Ստեփանակերտի Երիտասարդական զարգացման կենտրոնում: Այս փորձառությունը աներևակայելի դեր ունեցավ և խորացրեց իմ թե՛ հետաքրքրությունը, և թե՛ ըմբռնումը իմ հայկական ժառանգության հանդեպ:

2016 թ․ ես ընդունվեցի Չիկագոյի համալսարանի հասարակական ծառայությունների վարչարարության քոլեջ, որտեղ ես ուսանելու եմ հասարակական ծառայություն և հանրային վարչարարություն, նպատակ ունենալով կենտրոնանալ կրթության և քոլեջի հասանելիության և ավարտման հարցերի շուրջ:


Այստեղ սովորում են
Ջոն Կուբաթյան

Հասարակական գիտություններ

Հասմիկ Գրիգորյան

Համակարգչային գիտություն

Էմմա Նոլան-Աբրահամյան

Սոցիալական կառավարում

Back to top
Close