Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա

Մագիստրատուրա

Գևորգ Խանդամիրյան

Ծնվել եմ 1999 թվականին Երևանում: 2013 թվականին ավարտել եմ Ա. Պ. Չեխովի անվան 55-րդ միջնակարգ դպրոցը և ընդունվել Այբ ավագ դպրոց, որը լիովին փոխեց ինձ և օգնեց բացահայտել իմ պոտենցիալը: Ես սկսեցի ամբողջ ժամանակս տրամադրել ինձ հետաքրքրող բնագավառներին` մաթեմատիկային և քիմիային` միևնույն ժամանակ մեծ ուշադրություն դարձնելով ամբողջական կրթությանը: Ես ինձ փորձում էի շատ ասպարեզներում, բայց այն, ինչ ինձ ամենից շատն էր գրավում, մաթեմատիկան էր: Մասնակցել եմ հանրապետական օլիմպիադաներին և արժանացել 2–րդ և 3-րդ կարգի դիպլոմների, սակայն հաջողություններ եմ արձանագրել նաև հումանիտար առարկաներից` պատմությունից և լեզուներից:

Ինձ շատ են ոգևորել Այբ դպրոցի յուրահատուկ անձնակազմը և ջերմ միջավայրը: Այստեղ ես հանդիպեցի ուսուցիչների, որոնք փոխեցին իմ աշխարհայացքը, օգնեցին ինձ տեսնել և գնահատել իրերի գեղեցկությունը, ընտրել նպատակին հասնելու ազնիվ ճանապարհը և թևեր տալ ստեղծագործ մտքին: Նրանք ոչ միայն տվեցին ինձ գիտելիքների անգնահատելի պաշար, այլև օգնեցին ինձ կատարել ճիշտ որոշումներ ճիշտ պահերին:

Ես ներգրավված եմ հասարակական և կամավորական աշխատանքներում, քանզի գիտակցում եմ դրանց կարևորությունը յուրաքանչյուր հասարակության մեջ: Ես դասավանդել եմ մանկատներում, աշխատել եմ Ամերիաբանկում, Instigate և Khan Academy Armenia կազմակերպություններում որպես կամավոր աշխատակից:

2015 թվականի հուլիսին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Յեյլի համալսարանում մասնակցել եմ Yale Young Global Scholars ծրագրին, որը հագեցած էր աշխարհի տարբեր վայրերից եկած առաջատար ուսանողների հետ միջավայրի պահպանմանը, առողջապահությանը, անվտանգությանը և նորարարությանը վերաբերող գլոբալ խնդիրների մասին քննարկումներով, դասախոսություններով և սեմինարներով:

Ես Այբար հայկական ազգագրական պարի խմբի անդամ եմ, Այբ դպրոցի Բանավեճերի ակումբի համահիմնադիր և Tutors for Opportunity բարեգործական կազմակերպության տեղային համակարգող: Ազատ ժամանակս տրամադրում եմ երաժշտություն լսելուն, սակայն երբեմն էլ զբաղվում եմ գծանկարով և գեղանկարչությամբ:


Այստեղ սովորում են
Հարություն Նազարյան

Մոլեկուլյար և բջջային կենսաբանություն

Նորայր Մեջլումյան

Իրավագիտություն

Լառա Մարկարյան

Իրավագիտություն

Back to top
Close