Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Աստղաֆիզիկական գիտություններ

Մագիստրատուրա

Հայկ Հակոբյան

Ես ծնվել եմ Երևանում, 1993 թ.: Իմ հոր՝ դեսպանատան խորհրդականի աշխատանքի պատճառով մենք բավականին հաճախ տեղափոխվում էինք, և առաջին անգամ դպրոց ես գնացի Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 2000 թ., ուր մեր ընտանիքը տեղափոխվել էր երեք տարով: 2004 թ. ևս երեք տարի Երևանում ապրելուց հետո, մենք տեղափոխվեցինք Թբիլիսի, Վրաստան:

Միջին դպրոցը սկսելուն պես, 2005 թ., ես արդեն հետաքրքրվեցի ֆիզիկայով: Երբ մեր ընտանիքը 2007 թ. տեղափոխվեց հետ՝ Երևան, ես սկսեցի հաճախել լրացուցիչ օլիմպիական խմբակներ ֆիզիկայից Ա. Շահինյանի անվ. ՖիզՄաթ դպրոցում: ՖիզՄաթում սովորած երեք տարիների ընթացքում ես մասնակցեցի հանրապետական ֆիզիկայի, աստղագիտության և ինֆորմատիկայի օլիմպիադաների, վաստակելով տարբեր կարգի դիպլոմներ: Իմ առաջին միջազգային օլիմպիադան աստղաֆիզիկայից էր, 2009 թ. նոյեմբերին Չինաստանում: Այդ ամենը ավելի ու ավելի էր ծավալում իմ հետաքրքրությունը ֆիզիկայի նկատմամբ: Ի վերջո, 2010 թ. հուլիսին ես մասնակցեցի Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադային և այնուհետ ընդունվեցի Մոսկվայի Ֆիզիկա-Տեխնիկական Համալսարան՝ Ռուսաստանի լավագույն համալսարաններից մեկը:

Իմ առաջին գիտական գործը պրոֆ. Սերգեյ Տրոիցկիյի հետ էր: Մեր մեկուկես տարվա համագործակցության արդյունքը տպագրվեց 2013 թ. MNRAS ամսագրում. այնտեղ մենք դիտարկում էինք էկզոտիկ գրավիտացիոն տեսությունների հնարավոր սահմանափակումը մի քանի հաճախականությունների վրա ռադիո-օբյեկտների աստրոմետրիայից: Ֆոտոնի հնարավոր զանգվածի մեր ստացած սահմանափակումն ընդգրկվեց 2016 թ. Particle Data Group տեղեկատուի մեջ, և առայժմ միակն է, որ հիմնված է գալակտիկայից դուրս գտնվող օբյեկտների վրա:

Իմ երկրորդ գիտական գործը, որի հիման վրա ես պաշտպանեցի իմ բակալավրի թեզը, պրոֆ. Վասիլի Բեսկինի հետ էր: Արդյունքները նույնպես տպագրվել են Astronomy Letters ամսագրում: Մեր գլխավոր նպատակն էր գնահատել պուլսարի (նեյտրոնային աստղի) ճառագայթման արդյունքում առաջացած պատկերի չափսն ու ձևը, ինչը կօգներ հասկանալ, թե կարո՞ղ են ժամանակակից հզոր ռադիո-աստղադիտարանները, ինչպիսիք են LOFAR-ը կամ RadioAstron-ը, դիտել այն ուղղակիորեն, թե ոչ:

2014 թ. ես արժանացա Դինաստիա հիմնադրամի կրթաթոշակին "Լավագույն երիտասարդ ֆիզիկոս" անվանակարգում:

Ես շարունակեցի ուսումս ՖիզՏեխ համալսարանի մագիստրատուրայում, որտեղ սկսեցի երկու նոր գիտական գործ: Առաջինը, որը նաև հանդիսանում է իմ մագիստրոսական թեզի թեման, պուլսարների ճառագայթման բևեռացվածության մասին է: Երկրորդ գործի շրջանակներում մենք՝ իմ երկրորդ ղեկավար Յակով Իստոմինի հետ, փորձում ենք բացատրել մագնետարների՝ էքստրեմալ մագնիսական դաշտ ունեցող նեյտրոնային աստղերի, բնութագիր երկար ճառագայթումը:

"Այն ինչ ես չեմ կարող կառուցել, ես չեմ կարող բացատրել". այս՝ Ռիչարդ Ֆայնմանի արտահայտությունը շատ դիպուկ նկարագրում է ժամանակակից աստղաֆիզիկան: Լավագույն մեթոդը ինչ որ բան հասկանալու, երբ դիտել մենք ուղղակիորեն չենք կարող, դա՝ այդ երևույթը ստեղծելն է, կամ այս դեպքում՝ մոդելավորելը, և այնուհետ համեմատելը դիտարկումների հետ:

Ես պատրաստվում եմ կենտրոնանալ բարձր էներգիաների աստղաֆիզիկայում հաշվողական մեթոդների վրա որպես Փրինսթոնի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի PhD ուսանող: Ժամանակակից տեսական աստղաֆիզիկայի բազմաթիվ խնդիրներից ես կընդգծեի երկուսը, որոնք ինձ տվյալ պահին ամենաշատն են հետաքրքրում. պուլսարների մագնիտոսֆերայի մոդելավորումը, որը հանդիսանում է բաց խնդիր նրանց բացահայտումից ի վեր, և ուր տանում են պուլսարներին վերաբերող բոլոր հարցերը, և էքստրեմալ բարձր էներգիաների կոսմիկ մասնիկների արագացման մեխանիզմը, որը, չնայած բազմաթիվ տեսություններին, մինչ այժմ մնում է գաղտնիք:


Այստեղ սովորում են
Գրեգորի Լոշքաջյան

Տնտեսագիտություն

Նարեկ Գալստյան

Համակարգչային գիտություն

Հայկ Հակոբյան

Աստղաֆիզիկական գիտություններ

Back to top
Close