Մերձավոր Արևելքի գիտություններ
Ծնվել եմ Բեյրութում՝ 1989 թվին, Լիբանանում ներքին քաղաքացիական պատերազմի ավարտին։ Հայրս Թուրքիայի Հաթայ մարզի Մուսա լեռից 1939 թվին գաղթած ու Լիբանանի արևելյան շրջանում ԲԵՔԱԱ-ի հովտում գտնվող Այնճարի մեջ հաստատված ծնողների գավակն էր։ Մայրս ծնվել ու մեծացել էր Հալեպում, Սիրիա, սասունցի ծնողների ընտանիքում։ Համալսարանում ուսանելուց և ֆինանսական ոլորտում աշխատելուց հետո նա հորս հետ ամուսնանալու համար փոխադրվել է Բեյրութ ու բնակվել Արևելյան շրջանում։
Թեպետ 4 տարեկանից մինչև 18 տարեկան լինելս ես ուսանել եմ ֆրանսիական կաթոլիկ դպրոցում, սակայն ապրել եմ ավանդապահ հայ միջավայրում, որտեղ մանկությունից խոսվում էր հայերենով։ Դպրոցում արաբերեն, ֆրանսիերեն ու անգլերեն լեզուները սովորելու ընթացքում, շաբաթվա վերջում ու ամառային արձակուրդի ընթացքում ծնողներս ինձ սովորեցում էին հայոց լեզու և հայոց պատմություն։ Շնորհիվ իմ բազմամշակույթ զարգացմանս ու ժառանգիս, մայրենի լեզվի նման տիրապետում եմ հայերեն, արաբերեն ու ֆրանսիերեն լեզուներին, սահուն կերպով խոսում եմ անգլերեն և թուրքերեն, ու վերջերս հետևում եմ պարսկերենի դասընթացներին։
Բարձրագույն ուսումնառությունից առաջ ֆրանսիական բակալավրի վկայականս ստացել եմ Լիբանանում {FRERES MARISTES de CHAMPVILLE} դպրոցից։ 2011 թ. գնացել եմ Բոստոն - Մասաչուսեթս, որտեղ մասնագիտացա միջազգային հարաբերությունների ճյուղում՝ Բոստոնի {Pardee School og Global Studies} ֆակուլտետում, միևնույն ժամանակ ուսանելով արաբերեն, առևտրական վարչագիտություն (Business Administration and Economy), ու 2015 թ. Մայիսին վկայվել եմ Պսակավոր արվեստից {BA} վկայականուվ։ Համալսարանում ծառայել եմ որպես Բարեգործական միության Հայ ուսանողների ընկերակցության քարտուղար ու հետզետե ավելի սերտացա մեծն Բոստոնի հայկական գաղութի հետ։ Հայրենիքիցս հեռու՝ Բոստոն քաղաքը դարձավ իմ երկրորդ տունը։ 2014 թ. գարնան բախտ ունեցա աշխատելու և ուսանելու Ժնևում՝ Շվեյցարիա, որպես ներքին պաշտոնյա ՄԱԿ-ի մարդկային իրավունքների խորհուրդում։ Սույն փորձառությունը պատճառ դարձավ, որպեսզի ես ավելի հետապնդեմ ազատ և օտար քաղաքականության հետազոտությունները՝ անցյալ տարի, մասնագետների հետ Բոստոնում, Michigan Institute of Technology և Բոստոնի համալսարանում, համալսարանական վերջին երկու տարիների ընթացքում։
Հաջորդ աշնանը ես ծրագրում եմ Հարվարդի համալսարանում շարունակել իմ ավարտական ուսումս՝ միջին արևելյան ուսումնազիրությունների ոլորտում։ Որպես կենդանի վկա քսան տարիների ընթացքում շրջանում կատարված տագնապներին, 2003 թ. Իրաքի պատերազմին, 2005 - 2006 թթ. Լիբանանում կատարված մարդասպանություններին, 2006 թ. Լիբանանում Հըզբալլահ - Իսրայել պատերազմին մինչև այժմ Սիրիայում ծավալած քաղաքացիական պատերազմին, ծրագրում եմ օգտագործել իմ լեզվական կարողություններս, Արևելքում ու Միջին արևելքում ընկերա-քաղաքական ինտեգրացիան, ավելի լավ բնագրելու նշյալ տագնապները և քննելու պահանջված հիմնական չափանիշներն ու մեխանիզմը, ներարկելու համար կայուն քաղաքական կարգուկանոն, որը հիմնված կլինի քաղաքացիության գաղափարի վրա, հեռու աղանդապաշտությունից ու կողմնակալությունից:
Իրավագիտություն
Բիզնեսի կառավարում
Իրավագիտություն