Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հանրային առողջապահություն

Մագիստրատուրա

Նաիրա Սեդրակյան

Իմ անունը Նայիրա Սեդրակյան է, և ես ծնվել եմ ԱՄՆ-ում 1993 թ.: Կյանքիս մեծ մասը անցկացրել եմ Նյու Յորքում: Սովորել եմ Հովնանյան հայկական դպրոցում մինչև 8-րդ դասարանը, այնուհետև այցելել Horace Mann ավագ դպրոց:

2011 թ. ընդունվել եմ Հարավային Կալիֆորնիայի համալսարան՝ համաշխարհային առողջապահություն ուսանելու նպատակով: Համալսարանում սկսեցի հետաքրքվել հանրային առողջապահությամբ միջազգային ասպարեզում: Առողջապահության ոլորտում աշխատելը միշտ նպատակ է եղել ինձ համար, իսկ համալսարանը օգնեց ինձ ավելի լավ հասկանալ, թե այդ լայն ոլորտի որ ուղղություններն են ինձ ամենից շատ հետաքրքիր: 2015 թ. գարնանը ավարտեցի համալսարանը՝ ստանալով Համաշխարհային առողջապահության բակալավրի աստիճան:

2014 թ․ պրակտիկա եմ անցել Human Rights Watch-ի “Development and Outreach” ծրագրի շրջանակներում, որի ընթացքում բավականին մեծ փորձ ձեռք բերեցի նախագծերի զարգացման և շահույթ չհետապնդող մենեջմենթի ոլորտներում: Նաև ներգրավվեցի համալսարանիս Համաշխարհային առողջապահության բրիգադում, որը ինձ հնարավորություն ընձեռեց ճանապարհորդել Գանա, Աֆրիկա, երկրի գյուղերից մեկում շարժական հիվանդանոց տեղադրելու ծրագրով: Այս փորձը շատ կարևոր եղավ ինձ համար, քանի որ հնարավորություն ընձեռեց ինձ ոչ միայն ծանոթանալ այդ երկրի մշակույթի հետ, այլ նաև տեսնել այն դժվարությունները, որոնց հանդիպում են մարդիկ՝ խնամքի կարիք ունենալու դեպքում:

Բակալավրիատում ուսանելուս տարիներին դասախոսիս հետ կատարել եմ հետազոտություն՝ հիմնականում կապված ժողովրդագրության և առողջապահության ոլորտներում կատարվող ուսումնասիրություններում պտղաբերության մասին տվյալների սխալ ըմբռնման հետ: Ձեռք բերված փորձը օգնեց շարունակել հետազոտությունս նաև 2015 թ․ ամռանը, երբ կամավորական աշխատանքներ էի կատարում Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Այժմ մաթեմատիկա եմ դասավանդում SAGA Innovations շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որի նպատակը Նյու Յորքի և Չիկագոյի ներքաղաքային համայնքներում կրթության որակի բարձրացումն է: Ներկայումս աշխատում եմ 9-րդ դասարանի աշակերտների հետ Բրոնքսի DeWitt Clinton ավագ դպրոցում, սովորեցնում եմ նրանց հանրահաշիվ: Նաև հանդիսանում եմ աշակերտների մենթոր և գրանցում եմ նրանց ակադեմիական հաջողությունները: Աշխատանքս օգնել է ինձ բարելավել տարբեր տարիքային, ռասայական և մշակութային խմբերի հետ հաղորդակցվելու կարողություններս: Վստահ եմ, որ ձեռք բերածս փորձը կօգնի ինձ նաև հետագայում տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ:

2016 թ. աշնանը կսկսեմ ուսումնառությունս Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայում՝ Sociomedical Sciences բաժնում: Շատ ոգևորված եմ այն փաստով, որ հնարավորություն ունեմ կրթությունս շարունակել այդ հայտնի համալսարանում, և պլանավորում եմ ապագայում աշխատել Հայաստանի՝ առողջապահական ոլորտում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ:


Այստեղ սովորում են
Արթուր Մակարյան

Թատերական ռեժիսուրա

Օֆելյա Հարությունյան

Ֆիլմագիտություն

Ռոբերտ Կալոնյան

Պատմություն և քաղաքագիտություն

Back to top
Close