Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա
Ես ծնվել եմ 1990 թվականի նոյեմբեր ամսին, Հայաստանի Երևան քաղաքում:
1997-2007 թթ. ես սովորել եմ Երևան թիվ 172 Հակոբ Օշականի անվան դպրոցում:
Երևանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2007-2009 թթ. կրթաթոշակով ուսանել եմ Թայլանդի Ռեջենթս դպրոցում՝ Միջազգային բակալավրիատ /ՄԲ/ ծրագրով:
2009-2012թթ., ես սովորել եմ Օքսֆորդ Բրուկս Համալսարանում, ինչի արդյունքում ձեռք է բերվում “Բիզնես և միջազգային հարաբերություններ” ոլորտում Գիտությունների Բակալավր /BS/ /գերազանցության/ աստիճան: 2012թ., ես առաջարկ ստացա UCL համալսարանից՝ “Քաղաքականություն, անվտանտգություն և ինտեգրում” մասնագիտությամբ մագիստրոսի ծրագրով ուսասնելու համար:
Ես մի շարք պրակտիկական աշխատանքներ եմ կատարել Հայաստանում. մասնավորապես՝ 2011 թ-ին որպես կրտեսեր օգնական Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և Արտաքին գործերի նախարարությունում, 2010թ. “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի մարքեթինգի և զարգացման բաժնում և ՀայաստանիՆ Հանրապետության կառավարությունում:
Տարբեր բնագավառներում զբաղեցրել եմ պաշտոններ, մասնավորապես՝ Օքսֆորդ Բրուկսի քաղաքականության կազմակերպության Արարողակարգային հարցերով քարտուղարի, Օքսֆորդ Բրուկսի համալսարանի Քաղաքականության և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ուսանողական ներկայացուցչի, Օքոսֆորդի համալսարանի Հայկական կազմակերպության գանձապետի, Օքսֆորդի միության անդամի, “Armenian-British Connect” կազմակերպության մարդկային ռեսուրսների գծով մենեջերի պաշտոնները:
Իմ նախընտրած զբաղմունքներն են շախմատը, ձիավարությունն ու ճամփորդելը:
Միջազգային հանրային քաղաքականություն
Իրավագիտություն
Հանրային քաղաքականություն