Ֆիզիկա
Ես ծնվել եմ 1990 թ-ի, հունվարի 9 – ին: Նախնական կրթությունս ստացել եմ N116 Դպրոցում: 5 - րդ դասարանում, 2001 թ տեղափոխվել եմ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց :
Ֆիզմաթ դպրոցում իմ որոշ դասընկերների հետ ես հաճախում եի Գագիկ Գրիգորյանի ղեկավարած օլիմպիական խմբակ: Այս խմբակում մենք քննարկւմ եինք տարբեր օլիմպիական խնդիրներ և միշտ փորձում եինք գտնել ամենապարզ լուծումը ամեն խմդրի համար: Արդյունքում հաղթելով հանրապետական օլիմպիադաներում և անցնելով որոշ ըտրական փուլերի միջով ես կարողացա մասնակցել ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներին Իսպանիայի Սալամանկա քաղաքում 2005 թ.եւ Սինգապուրում, 2006 թ, որտեղից ստացել եմ գովասանագիր:
Սինգապուրի օլիմպիադաից հետո դիմել եւ ընդունվել եմ Երեւանում:Պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսում միացել եմ Դավիթ Սեդրակյանի ղեկավարած գիտահետազոտական խմբին: Իմ հետազոտությունները երկչափ պոտենցիալների վրա քվանտային մասնիկների ցրման մասին եին:
Երրորդ կուրսի ընտացքում մասնակցելով որոշ ըտրական փուլերի` ես և իմ ընկերներից մի քանիսը հնարավորություն ստացանք մասնակցել միջազգային մաթեմատիկական մրցույթին (IMC) Հունգարիաի Բուդապեշտ քաղաքում, 2009թ.-ին, որտեղ ես ստացա արծաթե մեդալ:
Երեւանի պետական համալսարանը ավարտելուց հետո դիմել և ընդունվել եմ Դյուկ համալսարանի Ph.D. ծրագրին: Հիմա Սովորում և աշխատում եմ այնտեղ:
Ֆիզիկա
Միջազգային զարգացման քաղաքականություն
Ֆիզիկա