Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կառավարում

Մագիստրատուրա

Վահագն Ոսկանյան

Ես` Վահագն Ոսկանյանս, ծնվել եմ 1976 թվականին: Ավարտել եմ ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը, ապա` Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ունեմ հետաքրքրությունների լայն շրջանակ`ստարտափ նախագծեր, բարդ համակարգերի կառավարում, սոցիալական նախագծերի ֆինանսավորում, ինչպես նաև օտար լեզուներ: Նորանոր գիտելիքներ ձեռք բերելու մղումով մասնակցել եմ վերապատրաստման և որակավորման բարձրացման բազմաթիվ դասընթացների Շվեյցարիայում, Կիպրոսում, Հնդկաստանում, Մալթայում և Ռուսաստանում: Ներկայումս նաև դասավանդում եմ «Ստարտափ նախագծերի կառավարում» առարկան Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:

Ունենալով ձեռներեցի մտածելակերպ և ձեռք բերելով կառավարչական հմտություններ, աշխատելով այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են HSBC-ն, Եվրասիական զարգացման բանկը, Զարգացման հայկական գործակալությունը, ստեղծել եմ հետևյալ ընկերությունները․

Healthy Choice - Առողջ ընտրություն ստարտափ

Նախագիծը ստացել է դրամաշնորհ՝ հաղթող ճանաչվելով 2017 թ․ անցկացված «Լույսի» Ստարտ Արմենիա ձեռներեցության դրամաշնորհի մրցույթին: «Առողջ ընտրություն» բջջային հավելվածի նպատակն է առողջ ապրելակերպին հետևող և հատուկ սննդային սահմանափակումներ ունեցող մարդկանց հնարավորություն տալ ընտրելու ամենահարմար և մատչելի սնունդը:

A4B - Algorithms for Business

Այս նախագծի նպատակն է հատուկ ալգորիթմների և մաթեմատիկական մոդելիների միջոցով լուծել հայկական և միջազգային ընկերությունների առաջ ծառացած բարդ խնդիրները:

Zara Wines

«Զառա գինիներ» ընկերությունը 2017 թ. արժանացել է ՀՀ վարչապետի կողմից տրամադրվող «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակին: Ընկերությունն ստեղծվել է 2013 թվականին որպես գինու փոքր արտադրություն: Ներկայումս ընտրովի հայկական խաղողի տեսակներից պատրաստվում են յուրահատուկ գինիներ, որոնք վաճառվում են Հայաստանի ռեստորաններում, գինու ակումբներում և արտահանվում Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան և Ֆրանսիա:

«Շիրակամուտ» խորհրդատվական ընկերություն

Ընկերությունն ստեղծվել է 2008 թ․ և մինչև այսօր խորհրդատվություն է տրամադրում մասնավոր և հանրային ընկերություններին: Ընկերությունը հավատարմագրված է Եվրոպական զարգացման և վերկառուցման բանկի, ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոնի, Ֆրանսիայի և Հոլանդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար: Նշված նախագծերի իրականացման արդյունքում ստեղծվել են շուրջ 45 սոցիալական ձեռնարկություններ: Ընկերությունը 2011 թ․-ից հանդիսանում է միջազգային աուդիտորական և խորհրդատվական «Ֆինէսպերտիզա» խմբի միակ գործընկերը Հայաստանում:

Հաշվի առնելով ժամանակակից գլոբալ տնտեսական զարգացումներն ու մարտահրավերները և գիտակցելով, որ լիարժեք մասնագետ ու գործարար դառնալու համար ինձ հարկավոր է բարձր որակի գործնական մասնագիտացում, ընդունվել և ավարտել եմ Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցի մեգանախագծերի կառավարման մագիստրոսական ծրագիրը: Լինելով առաջին հայը, ով ուսումնառություն է ստացել այս մասնագիտությամբ, ես վստահ եմ, որ իմ ստացած նոր գիտելիքները արդյունաբերական ճարտարագիտության, ծրագրային համակարգերի կառավարման, մեգանախագծերի ռիսկերի գնահատման ոլորտներում մեծապես կնպաստեն հասարակական մեծ նշանակություն ունեցող մեգանախագծերի նախաձեռնմանը և շարունակական իրականացմանը Հայաստանում:


Այստեղ սովորում են
Աստղիկ Պետրոսյան

Տիբեթյան և Հիմալայան Գիտություններ

Անի Շահինյան

Արևելագիտություն

Գայանե Փանոսյան

Հասարակական միջամտություն

Back to top
Close