Իրավագիտություն
Ծնվել եմ 1992 թ. Հայաստանի Հանրապետության Չարենցավան քաղաքում: 2009 թվականին ավարտել եմ Երևանի «Բյուրակն» կրթահամալիրը: 2013 թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, որից անմիջապես հետո սկսել եմ աշխատել TK Equity Partners իրավաբանական ընկերությունում, որպես իրավախորհրդատու: TK Equity Partners իրավաբանական ընկերությունում աշխատելու ընթացքում իրավաբանական խորհրդատվություն եմ տրամադրել միջազգային ընկերությունների, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), Քրոնիմետ Հոլդինգը, Իմփաքտ Հաբը և այլն: 2015 թվականին ընդունվել եմ Կենտրոնական եվրոպական համալսարան (Բուդապեշտ, Հունգարիա), որտեղ սկսել եմ սովորել միջազգային բիզնես իրավունք մագիստրոսական ծրագիրը:
Կենտրոնական եվրոպական համալսարանի կողմից ստացել եմ ուսման վարձի կրթաթոշակ (tuition scholarship): 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին սովորել եմ Թիլբուրգի համալսարանի (Թիլբուրգ, Նիդեռլանդներ) իրավաբանական դպրոցում որպես այցելու հետազոտող (visiting researcher), որտեղ կատարել եմ հետազոտություն բաժնետոմսային օպցիոնի (stock option) վերաբերյալ: Եղել եմ 23-րդ «Willem C. Vis միջազգային առևտրային արբիտրաժ դատախաղի» (Վիեննա, Ավստրիա) արբիտր:
Հեղինակ եմ 7 հրատարակված գիտական աշխատանքների՝ նվիրված բաժնետոմսային օպցիոնին, էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորմանը, ընկերությունների գործադիր մարմնի վարձատրության իրավական խնդիրներին, պահեստային վկայագրերի իրավական կարգավորմանը և ծառայությունների վճարովի մատուցման և կապալի պայմանագրի իրավական խնդիրներին: «Բաժնետիրական ընկերություների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համահեղինակ եմ: 2016 թվականի մարտի 16-ին բիզնես իրավունք մագիստրոսական ծրագրում սովորելու համար ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի կողմից ստացել եմ պաշտոնական ընդունելության նամակ:
Աստղաֆիզիկա
Բջջային և զարգացման կենսաբանություն
Սննդային գիտություն և թունաբանություն