Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հնագիտություն

Մագիստրատուրա

Նաիրի Մանուկյան

Ծնած եմ 1991-ին Թորոնթո, Քանադա: Մեծացել եմ ներշնչւելով հայկական մշակույթի արժէքներով, ընտանիքիս բերմամբ: Ժամանել եմ Հ.Օ.Մ-Ի Ամենօրեայ Վարժարանը: Մասնակցել եմ հայ կենդրոնի Հ.Մ.Ը.Մ-ի վազքի խումբին: Բախտաւոր եմ զգում որ սովորել եմ հայոց լեզուն, պատմութիւնն ու գրականութիւնը դպրոցում: 2009-ին աւարտեցի դպրոցը ստանալով «հասարակութեան հումանիստ»ի կրթաթոշակը: Սկսեցի ժամանել Թորոնթոյի համալսարանի հնագիտութեան ճիւղը:

Նախքան աւարտելը, կամաւոր աշխատեցի Royal Ontario Museum-ում, Թորոնթոյի համալսարանի մարդաբանութեան բաժինում եւ Archaeological Services Inc. հաստատութիւնում: 2012-ին գնացի Հայաստան, մասնակցելու հնագիտական պեղումներին Շենգավիթում: Այս փորձառութիւնը ինձ մեծ գոհունակութիւն պատճառեց եւ որոշեցի կատարելագործել կրթութիւնս սովորելով հայկական հնագիտութիւն: Համալսարանի վերչին տարւայ ընթացքին մարդաբանութեան թերթի աւագ խմբագիր նշանակւեցի, որը տպւեց 2013 թւին համացանցի վրայ: Նոյն տարին աւարտեցի համալսարանը մասնագիտանալով, հնագիտութեան, մարդաբանութեան եւ մօտ-միջին Արեւելքի քաղաքակրթութիւններով:

2014-ին գնացի Լոնդոն, շարունակելու ուսումս University College London-ի MSc-ի ծրագրում: Համագործակցեցի ամերիկացի, անգլիացի, ֆրանսացի, եւ հայ գիտնականների հետ լրացնելով ատենախոսությունս ՝ «The Kura-Araxes Culture: Technological and Compositional Characterisation of Early Transcaucasian Ware Pottery from Shengavit, Armenia»: Նաեւ անդամակցեցի UCL-ի հայ աշակերտական միութեանը:

Հոկտեմբեր 2016-ին սկսելու եմ DPhil-ի «Archaeological Science» ուսումնասիրութիւնները Օքսֆորդ համալսարանում, մասնագիտանալով հայկական հնագիտութեան: Այս ուսումնասիրութիւնները ընդգրկելու է գիտութիւն եւ հնագիտութեան մեկնաբանութիւնները: Օքսֆորդ համալսարանը ինձ իւրահատուկ առիթ է տալու աշխատել գիտնականների հետ եւ մասնակցել Հայաստանում կայացած հնագիտութեան ծրագիրներին: Ապագայում կը յուսամ խորացնել հետազոտութիւններս հայաստանում, խրախուսել երիտասարդ հայերին սովորել իրենց անցեալը եւ պահպանել իրենց մշակույթային ժառանգութիւնը:


Այստեղ սովորում են
Սերգեյ Շահվերդյան

Մաթեմատիկա

Լիլիթ Յորդանյան

Լայնածավալ ծրագրերի կառավարում

Լիլիթ Սարիբեկյան

Բարձրագույն կրթություն

Back to top
Close