Արմեն Թանգամյան
Ես ծնվել եմ Երևանում 1989 թվականին, հայկական ընտանիքում:
2005 թվականին ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Սա իմ մեծագույն երազանքներից եւ նպատակներից մեկն էր:
Բակալավրիատում սովորելու 4 տարիների ընթացքում մասնակցում էի բազմազան վերապատրաստումների և սեմինարների, որոնք կապված էին իմ մասնագիտության` ծրագրային ապահովման մշակման հետ, և դա տվեց իր արդյունքները. ուսումնառության երրորդ տարվանից աշխատում էի որպես հետազոտման և նախագծման մասնագետ:
Ներկայումս շարունակում եմ ուսումս մագիստրոսի կոչման համար Երևանի պետական համալսարանի նորաստեղծ ՏՏ ուսուցման և հետազոտման կենտրոնում: Սակայն որոշեցի կատարելագործել արդեն ձեռք բերած գիտելիքներս և ուսումս շարունակել արտասահմանում:
Ընդունվել եմ Ավստրալիայի ազգային համալսարան` համակարգչային գիտությունների մագիստրատուրայում սովորելու համար, և ներկայումս կյանքիս երկրորդ կարեւորագույն նպատակի իրականացման ճանապարհին եմ…