Միջազգային հանրային քաղաքականություն
Ծնվել եմ 1988 թ.։
2004 թ. ընդունվել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական համակարգերի ֆակուլտետ, որը 2008 թ. ավարտելով` ստացել եմ բակալավրի գիտական աստիճան
Ուսմանը զուգահեռ` 2004-2008 թթ., աշխատանքային փորձ եմ ձեռք բերել մի շարք ընկերություններում, մասնավորապես՝ «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում, «Արարատ Բանկ» ՓԲԸ-ում և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում։
2008-2010 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում` ստանալով սերժանտի կոչում։
Զինվորական ծառայությունից հետո` 2010 թ., ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրատուրա, որն ավարտել եմ 2012 թ.` ստանալով մագիստրոսի գիտական աստիճան
2010-2012 թթ. աշխատել եմ ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչությունում՝ նախ որպես մասնագետ, այնուհետև որպես առաջատար մասնագետ։
2012 թ. ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)` միջազգային հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով սովորելու, և ավարտել եմ 2013 թ.։
2013 թ.՝ Լոնդոնում ուսումս ավարտելուց հետո, վերադարձել եմ և շարունակել աշխատանքս ՀՀ վերահսկիչ պալատում` արդեն որպես գլխավոր մասնագետ:
2015 թ. մարտ ամսին ընդունվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմ որպես Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
2016 թ. հոկտեմբեր ամսից նշանակվել եմ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական:
Շրջակա միջավայր և կայուն զարգացում
Մարդու իրավունքներ
Քրեագիտություն