Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Արմեն Վարդանյան

Ծնվել եմ 1994 թվականին Երևանում` մի ընտանիքում, որտեղ բոլորը սիրում են մաթեմատիկան: 6-րդ դասարանում տեղափոխվեցի Ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոց (ֆիզմաթ), որը Հայաստանի լավագույն դպրոցներից է: Դա շրջադարձային իրադարձություն էր իմ կյանքում: Ֆիզմաթում սկսեցի խորն ուսումնասիրել մաթեմատիկան, ֆիզիկան և ինֆորմատիկան: Այնտեղ ես ձեռք բերեցի օժտված դասընկերներ և ընկերներ, որոնք իմ հարազատներն են կյանքում` միևնույն ժամանակ լինելով մրցակիցներս` ակադեմիական աշխարհում: Ես բարձր եմ գնահատում այդ մրցակցությունը, որը զարգացրել է իմ մեջ հաջողության հասնելու համար պայքարելու ունակություն:

Ֆիզմաթում ես հաճախում էի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի օլիմպիական խմբակներ, որոնք վարում էին Հայաստանի լավագույն մասնագետները: Այդ խմբակները մեծ ներդրում ունեցան իմ օլիմպիական հաղթանակների մեջ:

2012 թվականին ավարտեցի ֆիզմաթ դպրոցը և ընդունվեցի Փենսիլվանիայի համալսարանի բակալավրիատ, որտեղ պատրաստվում եմ մասնագիտանալ մաթեմատիկայի և ծրագրավորման ոլորտներում։

2013 – ին ավարտեցի Փենսիլվանիայի համալսարանում առաջին ուսումնական տարիս, առավելագույն՝ 4.00/4.00 միջին գնահատականով։

Մրցանակներ

Ապրիլ 2013 Փենսիլվանիայի համալսարանի մաթեմատիկայի մրցույթ, առաջին տեղ

Նոյեմբեր 2012 ACM ICPC ալգորիթմական ծրագրավորման մրցույթ, Փենսիլվանիայի համալսարանի թիմի կազմում, առաջին տեղ` ենթաշրջանում

Հուլիս 2011 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա 2011, արծաթե մեդալ

Հուլիս 2011 Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա 2011, բրոնզե մեդալ

Հուլիս 2010 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադ 2010, բրոնզե մեդալ

Օգոստոս 2010 Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա 2010

Հունվար 2011 Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա 2011, արծաթե մեդալ

Հունվար 2010 Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա , արծաթե մեդալ

Սկսած 8-րդ դասարանից եղել եմ Հայաստանի հանրապետական առարկայական օլիմպիադաների մշտական հաղթող մաթեմատիկայից, ֆիզիկայից և ինֆորմատիկայից

2011 ՀՀ նախագահի պարգև` «ՏՏ ոլորտի լավագույն աշակերտ 2011» անվանակարգում:

Սպորտ և հոբբի

Զբաղվում եմ մարմնամարզությամբ և բազկամարտով։ Սիրում եմ նաև հեծանիվ վարել թենիս խաղալ։


Այստեղ սովորում են
Նարինե Ղոչիկյան

Համակարգիչ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

Էդուարդ Բադալյան

Հանրային կառավարում

Լևոն Ավագյան

Մեխանիկական ինժեներիա

Back to top
Close