Արմենուհի Խաչատրյան
Ծնվել եմ 1987 թ-ին Երևանում: Տասներեք տարեկան էի, երբ, արդեն չորս տարբեր դպրոցներ փոխելուց հետո, ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Կիպրոս: Կիպրոսում երեք տարի հաճախել եմ Մելքոնյան վարժարան, ևս երկու տարի` Ֆոլիի դպրոց:
Դպրոցն ավարտելուն պես արդեն առաջարկներ ունեի Մեծ Բրիտանիայի մի շարք համալսարաններից: Այսպիսով, 2005 թ-ի սեպտեմբերին սկսեցի հաճախել Նոթինգհեմի համալսարանը, որտեղ պետք է Հոգեբանություն ուսանեի: Բայց շուտով հասկացա, որ միակ առարկան, որն իսկապես սիրում էի, մաթեմատիկան էր: Քանի որ արդեն ուշ էր մասնագիտությունս փոխելու համար, պետք է սպասեի, մինչ հաջորդ սեպտեմբեր: Նոթինգհեմի համալսարանն ավարտեցի 2009 թ-ի հուլիսին:
Այժմ սովորում եմ Կոլումբիայի համալսարանում` Նյու Յորքում: