Արևելագիտություն
Ես ծնվել եմ 1993թ.-ի փետրվարի 27-ին Ջերմուկ քաղաքում։ Կյանքի առաջին 15 տարին ապրել եմ Տեղ գյուղում և սովորել գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին սկսեցի հետաքրքրվել միջազգային հարաբերություններով, ինչն ավելի խորացավ Ֆլեքս փոխանակման ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում սովորելու ժամանակ:
2009թ.-ին ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտեցի 2013թ-ին՝ ստանալով բակալավրի աստիճան: Նույն տարում ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ սովորել եմ Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնում: Այստեղ մագիստրոսական թեզս որոշեցի գրել Իրանի արտաքին քաղաքականության ներքաղաքական դետերմինանտների մասին:
Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ոլորտում ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու համար դիմեցի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրություն մագիստրոսական ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում ծանոթացա կոնստրուկտիվիզմի և պոստստրուկտուրալիզմի տեսություններին, որոնք էլ հիմք դարձան իմ նեղ մասնագիտական ուղղվածության՝ միջազգային հարաբերություններում ինքնության ձևավորման և փոփոխության ուսումնասիրության համար:
Ուսանողական տարիներին նաև աշխատել եմ մի շարք հաստատություններում: Մասնավորապես, 2013-2014թթ. եղել եմ Ֆլեքս ծրագրի շրջանավարտների համակարգող: 2015թ.-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում աշխատել եմ որպես ասիստենտ-սեմինարավար: Լոնդոնում սովորելու ընթացքում եղել եմ «Միլենիում» միջազգային ուսումնասիրությունների գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Այժմ աշխատում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամում՝ որպես քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող:
Այժմ պատրաստվում եմ մեկնել Մեծ Բրիտանիա՝ սկսելու իմ ասպիրանտական ուսուցումն Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում: Այստեղ ուսումնասիրելու եմ իրանական պատկերացումը հետխորհդրային շրջանի Հարավային Կովկասի մասին՝ կիրառելով ինքնության ուսումնասիրության պոստստրուկտուրալիստական մոտեցում: Աշխատանքս կատարելու եմ դոկտոր Հոմա Կատուզյանի և պրոֆեսոր Էդմունդ Հերցիգի համատեղ գիտղեկավարության ներքո:
Բիզնեսի գործարար կառավարում
Տիբեթյան և Հիմալայան Գիտություններ
Երեխաների զարգացում և կրթություն