Մաթեմատիկա
Ծնվել եմ քաղաք Հրազդանում 1989 թվականի հոկտեմբերի 16-ին: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Երևան և նախնական կրթությունս ստացել եմ Երևանի թիվ 134 դպրոցում:
2003 թվականին, հաջողությամբ հանձնելով քննությունները, ընդունվել եմ ակադեմիկոս Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց: Դպրոցում ստացած խորը գիտելիքները և փորձը մեծապես նպաստեցին իմ ապագա ուղու որոշմանը: 2006 թվականին, հաջողությամբ անցնելով հարցազրույցը, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ:
Համալսարանում էլ ավելի խորացնելով գիտելիքներս` 3-րդ կուրսում որոշեցի մասնակցել Իսրայելի Արիել համալսարանի կողմից կազմակերպված միջազգային ինտերնետ օլիմպիադային. Քանի որ դա նմանատիպ օլիմպիադաներին մասնակցելու իմ առաջին փորձն էր, նվաճածս բրոնզե մեդալը մեծ հաջողություն էր ինձ համար: Հետագայում էլ ավելի կենտոնանալով օլիմպիադաներին պատրաստության վրա` 2010 թվականին մասնակցեցի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում կազմակերպված ուսանողական միջազգային օլիմպիադային և արժանացա առաջին մրցանակի: Օլիմպիադաների մասնակցության ընթացքում նաև ֆակուլտետի և համալսարանի կողմից պարգևատրվել եմ տարբեր կարգի դիպլոմներով և մեդալներով :
Համալսարանում գիտական աշխատանքս կատարել եմ պրոֆեսոր Ալբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ և նրա հետ համատեղ տպագրված հոդվածով 2011 թվականին մասնակցել եմ Ծաղկաձորում կազմակերպված “Harmonic Analysis and Approximations, V” միջազգային կոնֆերանսին:
2012 թվականին գերազանցությամբ ավարտեցի ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան և դիմեցի Քեմբրիջի համալսարան` մաթեմատիկայի մասնագիտւթյամբ: Այժմ ես ունեմ հրավեր Քեմբրիջի համալսարանից և վստահ եմ, որ այնտեղ ստացած ուսման շնորհիվ կկարողանամ իրականացնել իմ բոլոր մասնագիտական երազանքները:
Բիզնեսի կառավարում
Անգլո-սաքսոնական, նորվեգական և կելտական գիտություններ
Քիմիա