Բնական գիտություններ
Ես ծնվել եմ 1999 թ.-ին Երևանում։ Դեռ վաղ մանկությունից հետաքրքրություն եմ ցուցաբերել մաթեմատիկայի, գիտության և սպորտի նկատմամբ։
Կրթությունս սկսել եմ Անանիա Շիրակացու անվան Ճեմարանում։ 13 տարեկանից հաճախել եմ բասկետբոլի` հանդես գալով «Պոլիտեխնիկ» թիմի կազմում։ 9-րդ դասարանում տեղափոխվել եմ Ֆիզմաթ դպրոց։ Այդտեղ հաճախել եմ աստղագիտության և ֆիզիկայի օլիմպիական խմբակների։ Ֆիզմաթ դպրոցում ուսանելու տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և մրցաշարերի՝ հաղթելով ՝ տարբեր մրցանակներ։ Հաղթել եմ 6 մեդալ Միջազգային գիտական օլիմպիադաներից։ Նաև հաղթել եմ բասկետբոլի` Հայաստանի հինգ առաջնություններում՝ հանդես գալով որպես «Պոլիտեխնիկ» թիմի հիմնական կազմի պաշտպան։ Բացի գիտությունից և բասկետբոլից ունեմ տարբեր տեսակի նախասիրություններ։ Սիրում եմ նայել ֆիլմեր և կարդալ գրքեր։ Նաև պարբերաբար հրապարակումներ եմ կատարում Quora.com-ում` տարբեր թեմաների վերաբերյալ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, հիմնականում` խաղալ մաֆիա և սեղանի խաղեր։ Հունվարին ընդունվել եմ Քեմբրիջի համալսարան։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բասկետբոլի մարզչին և օլիմպիական խմբակների ուսուցիչներին` իրենց աջակցության համար։Ֆինանսներ
Բնական գիտություններ
Տեխնոլոգիական քաղաքականություն