Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Պատմություն

Մագիստրատուրա

Արսեն Նիսանյան

Ես ծնվել եմ 1993 թ․ մարտին Ստամբուլի Շիշլի համայնքում: Թեև ծնողներս երկուսն էլ ծնունդով Ստամբուլից էին, նրանք որոշեցին տեղափոխվել գյուղական բնակավայր Էգեյան ծովի ափին, երբ ես նոր-նոր սկսում էի քայլել։ Հեռու Թուրքիայի մշակութային մայրաքաղաքի ճնշող ազդեցությունից և լիովին կտրված հայկական համայնքից և մշակույթից՝ կյանքը փոքրիկ Էգեյան գյուղում իմ մանկական երևակայությունը բոլորովին այլ ուղղությամբ տարավ։ Իմ բնակավայր Շերինջեն գտնվում էր հունա-հռոմեական Հոնիա պրովինցիայի ճիշտ կենտրոնում՝ լի երբեմնի հոյակերտ քաղաքակրթության մարմարե ավերակներով։ Այս հնավայրերից ամենամեծը՝ Եփեսոս քաղաքը, շատ մոտ էր մեր տանը։ Ես շատ վաղ սիրահարվեցի Եփեսոսի գեղագիտությանն ու շքեղությանը և միջնակարգ կրթությունս Իզմիր քաղաքի ամերիկյան դպրոցում ավարտելուց հետո որոշեցի բարձրագույն կրթությունս նվիրել հին աշխարհն ուսումնասիրելուն։

2012 թ․ սկսեցի ուսումնառությունս Մեծ Բրիտանիայի Սենթ Էնդրյուս համալսարանում՝ «Դասականագիտություն» մասնագիտությամբ (Classics degree): Ուսումնառությանս առաջին տարում դասական հունարեն և լատիներեն լեզուների ինտենսիվ ուսումնասիրությունից հետո ես հնարավորություն ստացա աշխատել ոլորտի լավագույն մասնագետների հետ: Մասնակցեցի տարբեր գիտակարգերի մի շարք դասընթացների, ինչպիսիք են հնագիտությունը, հին և միջնադարյան պատմությունը, փիլիսոփայությունը և բանասիրությունը։ Սենթ Էնդրյուսում սովորելու տարիներին աստիճանաբար հասկացա, որ ինձ առավելապես հետաքրքում է ուշ անտիկ ժամանակաշրջանի փոխակերպման փուլը, այն է՝ երրորդ դարի սկզբին Հռոմեական կայսրության քրիստոնեացման և դրա վերջնական փլուզման միջև ընկած ժամանակաշրջանը, երբ արևմուտքում ձևավորվեց լատինական քրիստոնեական աշխարհը, արևելքում՝ Բյուզանդիան, իսկ Մերձավոր արևելքում ի հայտ եկավ իսլամը։ Եփեսոսը մշտապես մտքումս՝ իմ ուշադրությունը այն հարցից, թե ինչպես էր նման քաղաքի գոյությունը հնարավոր, տեղափոխվեց այն հարցին, թե ինչպես մշակույթը, որ դրա գոյությունը հնարավոր էր դարձրել, Եփեսոսի հետ մեկտեղ դադարեցրեց իր գոյությունը։ Շարունակելով ուսումնասիրել ուշ անտիկ ժամանակաշրջանի հասարակական և մշակութային դինամիկան, ես ընդարձակ ավարտական աշխատանք կատարեցի և քառասուն էջանոց թեզ գրեցի Լիբանիոս Անտիոքացու (313-393) պահպանված աշխատանքների և ուշ անտիկ ժամանակաշրջանում դասական կրթության փոփոխվող բնույթի վերաբերյալ։ 2017 թ․ կրթությունս բակալավրիատում առաջին կարգի գերազանցությամբ որպես իմ կուրսի լավագույն ուսանող ավարտելով՝ ընդունվեցի Քեմբրիջի համալսարան՝ ուսանելու «միջնադարյան պատմությունը» (Medieval History) ծրագրի Mphil աստիճանի համար։ Քեմբրիջում ծրագրում եմ շարունակել վաղ բյուզանդական կայսրության հասարակական և մշակութային հյուսվածքի ուսումնասիրությունը և հետազոտել հին դարաշրջանից միջնադարյան աշխարհ արագ անցման հիմքում ընկած մեխանիկան։

Իրերի բերմամբ՝ դասականագիտության և բյուզադնագիտության ուսումնասիրության առարկան Անատոլիայի մշակութային ժառանգությունն է։ Ես ցանկանում էի Մեծ Բրիտանիայում ստացածս կրթության մի մասը փոխադրել իմ ծննդավայր Թուրքիա։ Նպատակ ունենալով ստեղծել միջավայր՝ ուսանելու և ուսուցանելու հումանիտար գիտությունների տարբեր ճյուղեր, հատկապես այնպիսի ոլորտներ, որոնք առնչվում են Անատոլիայի պատմությանը, մշակույթին ու քաղաքակրթությանը, և հարթակ տրամադրել մասնագետներին և էնտուզիաստներին` հանդիպելու և համագործակցելու՝ 2014 թ․ ես մեկնարկ տվեցի Արխե նախագծին։ Այդ ժամանակվանից ի վեր մենք կազմակերպել ենք տասնմեկ երկշաբաթյա ամառային դպրոցներ` տարբեր թեմաների և առարկաների շուրջ։ Այս ամառային դպրոցներ այցելել են 250-ից ավելի համալսարանական ուսանողներ և 54 համալսարանական պրոֆեսորներ աշխարհի տարբեր ծագերից։ Մեր ամառային դպրոցներից երկուսը ֆինասնական աջակցություն են ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցություն` մի շարք այլ կազմակերպություններից։ Նվիրատվություններից և դրամաշնորհներից գոյացած գումարով մենք սկսել ենք աշխատել գրասենյակի կառուցման ուղղությամբ, որտեղ մոտակա տարիներին կտեղավորվի Արխե թիմը՝ ավելի ամուր հիմք տրամադրելով այդքան անհրաժեշտ ակադեմիական հարթակի համար։

Ապագայում ես հույս ունեմ շարունակել ակադեմիական ուսումնառությունս՝ ընդլայնելով անցյալը մեկնաբանելու իմ ջանքերը՝ հասանելի և ակտուալ լայն շրջանակների համար։


Այստեղ սովորում են
Մանե Ադամյան

Զարգացման հետազոտություն

Գևորգ Մարտիրոսյան

Բնական գիտություններ, ֆիզիկա

Back to top
Close