Բիզնեսի գործարար կառավարում
Ծնվել եմ 1982թ․ Երևանում։
1999թ․ Երևանի «Վարդանանց ասպետներ» կրթահամալիրն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2003թ․ ավարտել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ․՝ մագիստրատուրան։ 2005թ․ ընդունվել եմ ԵՊՀ ասպիրանտուրա և 2008թ․ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունս՝ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2007թ․ մինչ օրս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դասախոս եմ։ 2007թ․ ի վեր որպես իրավաբան հիմնականում զբաղվել եմ Հայաստանում ներդրումներ կատարող տարբեր ընկերությունների իրավական աջակցությամբ։ 2011թ․ ի վեր Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան եմ։ 2010թ․ ի վեր զբաղեցնում եմ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնը։ Հիմնադրամի իրականացրած ծրագրերի նպատակն է վերակառուցել և պահպանել հին Երևանի պատմաճարտարապետական ժառանգության մաս կազմող շենքերը և այնտեղ իրականացնել բարեգործական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող և սոցիալապես առավել խոցելի խմբերի երեխաների կյանքի բարելավմանը։ 2014թ․-ից «Ռասիա ՖԶԷ» ընկերության ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Ընկերություն և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությանը կապող «Հայաստանի հարավային երկաթգծի» շինարարության և հետագա շահագործման վերաբերյալ։ Սիրում եմ ճամփորդել, ընթերցանություն, բռնցքամարտ և երաժշտություն։Բիզնեսի կառավարում
Ուսումնառություն և տեխնոլոգիա
Բիզնեսի կառավարում