Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Քրիստինա Տեր-Սարգսյան

Ծնվել եմ 1990թ.-ին Լոս Անջելեսում, որտեղ հնարավորություն եմ ունեցել զարգացնել և կիրառել սերս հայկական մշակույթի հանդեպ: Երկու տարեկանից հաճախել եմ Թուֆենկյան նախակրթարանը և փոխադրվել Շամիլյան դպրոց` ուսումս շարունակելու համար: Հաճախել եմ Լարք երաժշտական դպրոց, որտեղ ծանոթացել եմ հայ երաժշտական արվեստին և Արարատ սկաուտական ակումբ, որտեղ ձեռք եմ բերել հիանալի հիշողություններ և ընկերներ: Բախտ է վիճակվել նաև լինել Հայաստանի երիտասարդական միության «Զարթոնք» ճյուղի անդամ և մասնակցել ամառային ուսուցողական ճամբարներին:

2008թ.-ին ընդունվել եմ Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես (UCLA), որտեղ ստացել եմ բիզնես-տնտեսագետի բակալավրի որակավորում: UCLA հաճախելու տարիներին երգել եմ երգչախմբում և եղել Armenian Chronicles-ի գլխավոր խմբագիրը: Հիմնել եմ Հայկական ուսանողական միության կանանց` բասկետբոլի առաջին մրցությունը: Համալսարանում սովորելու առաջին տարում հնարավորություն եմ ունեցել սովորել Բոկոնիում (Իտալիա):

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունս Ernst&Young-ում: Հետագայում աշխատեցի Walt Disnay ընկերության ֆինանսների բաժնում: Մի քանի տարի անց փոխադրվեցի սպառողների վճարումների բաժին՝ ստանձնելով ձեռնարկությունների վիճակագրական տվյալների վերլուծության և սպառողական լայնածավալ վճարումների մարտավարության ղեկավարի պաշտոնը: 2017թ.-ի աշնանը մեծ ոգևորվածությամբ եմ սկսելու մագիստրատուրան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, որտեղ կշարունակեմ զարգացնել վերլուծողական հմտություններս և հետամուտ լինել տվյալների ղեկավարման ռազմավարության տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատելուն: Աշխատանքից բացի սիրում եմ զբաղվել հայկական ազգային երաժշտությամբ իմ երաժշտական «Ուշացանք» խմբի հետ: Ելույթներով հանդես ենք գալիս տեղի սրճարաններում և մշակութային միջոցառումներին:


Այստեղ սովորում են
Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Տաթևիկ Զոհրաբյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close