Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մոլեկուլյար և բջջային կենսաբանություն

Մագիստրատուրա

Հարություն Նազարյան

Իմ անունը Յարութիւն Նազարեան է։Ծնուել եմ 1998 թուականի Սեպտեմբեր 29-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։Ծնողներս աւելի լաւ ու բարեկեցիկ կեանք ունենալու ակնկալիքով՝ Հայաստանից արտագաղթել են Ամերիկա ։Մեր ընտանիքը բաղկացած է չորս անձից ՝հայրս,մայրս,եղբայրս եւ ես։ Մեծացել եմ այնպիսի մթնոլորտում ,ուր միշտ կարեւորուել է մարդկային որակը՝աշխատասիրութիւնն ու լաւին ու բարուն ձգտելու ցանկութիւնը։

Չորս տարեկանից յաճախել եմ ամերիկեան պետական դպրոց,այնուհետեւ նախակրթութիւնն ու միջին դպրոցի կրթութիւնը ստացել եմ «Մերտինեան» հայկական վարժարանում ։Ծնողներս մեծ զոհողութեան գնով ինձ ուղարկել են հայկական դպրոց ,որովհետեւ իրենց համար շատ կարեւոր է, որ զաւակները հայեցի դաստիրակութիւն ստանան։6-րդ դասարանում էի սովորում,երբ մեր ընտանիքը յայտնուեց ֆինանսական ծանր վիճակի մէջ,նրանք ի վիճակի չէին այլեւս վճարել իմ ուսման վարձը,սակայն իմ առաջադիմութեան եւ բարձր գնահատակնների շնորհիւ ես կրթաթոշակ ստացայ ու այդ կարգավիճակով շարունակեցի իմ կրթութիւնը երկրորդական ՝ Հ.Բ.Ը.Մ -Մանուկեան -ՏԵմիրճեան վարժարանում։Սովորելով հայկական դպրոցում ՝ ես ձեռք բերեցի ոչ միայն գիտելիքներ լեզուի , մշակոյթի եւ պատմութեան մասին ՝այլեւ հպարտ հայ դարձայ եւ պարտաւորուեցի իմ ներդրումն ունենալ հայրենիքիս շէնացման ու զարգացման գործում՝հաւատալով, որ իւրաքանչիւր հայի պարտքն է նեցուկ կանգնել իր ժողովրդին ու հայրենիքին ։Տարիներիս քրտնաջան աշխատանքի շնորհիւ , ընդունուեցի շատ համբաւաւոր համալսարաններ,սակայն նախընտրեցի Բերկլի համլասարանը ,ուր պիտի սովորեմ բիոլոգիա-քիմիայի ֆակուլտետում ՝դեղագործ-գիտաշխատողի նեղ մասնագիտութեամբ։Նպատակս է յատնագործել նոր դեղամիջոցներ ու փրկել մարդկային կեանքեր։


Այստեղ սովորում են
Գաբրիել Դավթյան

Բարոյագիտություն

Արևիկ Սարգսյան

Անգլերեն

Հաննա Քոքս

Լեզվաբանություն և ֆրանսերեն

Back to top
Close