Կրթություն
Ես ծնվել եմ Երևանում, 1993 թվականին և երկու տարեկան հասակում ծնողներիս հետ տեղափոխվել եմ Նյու Յորք, ԱՄՆ: Իմ ամենավաղ հիշողությունները կապված են հայ մշակույթի և ավանդույթների հետ: Տասնմեկ տարի անընդմեջ հաճախել եմ Հայկական ընդհանուր բարեգործական միության ՆՈՒԲԱՐ հայկական ճամբարը: Որպես Հայկական ընդհանուր բարեգործական միության ԱՆԴՐԱՆԻԿ պարախմբի անդամ՝ ներկայացրել եմ հայկական պարարվեստը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում: Ես շատ հպարտ եմ արմատներովս: Դա ինքնությանս հիմնաքարերից է:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2011 թվականից մինչև 2015 թվականը հաճախել եմ Ռոչեստրի համալսարան, որտեղ ուսումնասիրել են մարդու կենսաբանության և ուղեղի գործնեության ոլորտները: Այդ տարիներին ես, որպես գիտահետազոտողի օգնական, աշխատելու հնարավորություն ունեցա և մասնակցեցի տարբեր բժշկագիտական հետազոտությունների James P.Wilmot քաղցկեղային կենտրոնի Ուղեղի ուռուցքային բաժանմունքում, ինչպես նաև Ռոչեստրի համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաբանության և կենսաբժշկական գենետիկայի բաժանմունքում:
2014 թվականին ես մասնագիտական փորձառություն եմ ստացել Նյու Յորքի համալսարանի Լանգոն բժշկական կենտրոնի Ռուսկ վերականգնողական ինստիտուտում: Գիտական հետազոտությունների հետ մեկտեղ, աջակցելով ճանաչողական վերականգնողական խմբային թերապիային, ես որոշեցի մասնագիտանալ կլինիկական նյարդահոգեբանության ոլորտում: Ես ցանկանում եմ օգնել բոլոր այն անձանց, որոնք հիվանդության, վթարի կամ այլ պատճառով տառապում են գիտակցության և հիշողության կորստից և հնարավորինս բարելավել նրանց կյանքի որակը:
Իմ անձնական, կրթական, հետազոտական և աշխատանքային փորձը բացահայտեց աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում հոգեկան խախտումներին աջակցող ամոթի պիտակը: Այդ կանխակալ մոտեցման փոփոխումը, իմ հայրենակիցների հոգեկան առողջության ծառայության որակի և մատչելիության բարելավումը դարձել է իմ մասնագիտական նպատակն ու շարժիչ ուժը:
Դրան հասնելու համար, ես ներկայումս հաճախում եմ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը, մագիստրոսի (M.A.) կոչում ստանալու նպատակով: Ապագայում հույս ունեմ ձեռք բերել գիտությունների թեկնածուի (PH.D.) կոչում կլինիկական նյարդահոգեբանության ոլորտում:
Տնտեսություն և հոգեբանություն
Անգլերեն և համեմատական գրականություն
Բիզնեսի գործարար կառավարում