Գլոբալ մտածողություն
Ես ծնվել եմ 1995 թ.-ի հուլիսի 25-ին Երևանում:
2012 թ.-ին ընդունվել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 2016 թ.-ին ավարտել՝ ստանալով լեզվաբանության և հաղորդակցման բակալավրի աստիճան: Ամերիկագիտության բաժինն ընտրելն ինձ օգնեց մագիստրոսի կոչում ստանալու իմ հետագա ծրագրերի հարցում:
Սովորելու չորս տարիների ընթացքում ակտիվորեն աջակցում էի ֆակուլտետային ուսանողական խորհրդի գործունեությանը՝ արդյունքում դառնալով կառավարման խորհրդի անդամ: Դրա հետ մեկտեղ նաև ֆակուլտետային Ինտելեկտուալ ակումբի փոխնախագահն էի:
2015 թ.-ի մարտին անցա եռամսյա պրակտիկա Save the Children Armenia կազմակերպությունում: Մասնակցելով տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը՝ ավելի ճիշտ պատկերացում կազմեցի հասարակական կազմակերպությունների ներքին ապարատների մասին:
2016 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին պրակտիկա անցա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնում՝ օգնելով հիմնականում թարգմանությունների հարցում:
2017 թ.-ի մարտին ստացա հրավեր Կոլումբիայի համալսարանից՝ ուսանելու Global Thought մագիստրոսական ծրագրում:
Կատարելապես տիրապետում եմ հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Միջազգային հարաբերություններ
Ժուռնալիստիկա
Թատերական ռեժիսուրա