Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա և մաթեմատիկա

Մագիստրատուրա

Միքայել Մկրտչյան

Ծնվել եմ 1999 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում: Իմ առաջին լուրջ հետաքրքրություններից էր շախմատը: Շախմատում իմ հիմնական նվաճումներից են հինգերորդ տեղը 2009 թվականի Եվրոպայի շախմատի երիտասարդական առաջնությանը, մինչև 10 տարեկանների կատեգորիայում, և երկրորդ տեղը՝ 2011 թվականի Հայաստանի շախմատի առաջնությանը, մինչև 12 տարեկանների կատեգորիայում:

Շախմատը թողնելուց հետո սկսեցի հետաքրքրվել ֆիզիկայով և մաթեմատիկայով, իսկ 2010 թվականին տեղափոխվեցի Քվանտ վարժարան: Երկու տարի հետո կրկին փոխեցի դպրոցս, այս անգամ գնացի Երևանի պետական համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական դպրոց, որտեղ և մնացի մինչև ուսմանս ավարտ: Ֆիզմաթի կրթական բարձր մակարդակն օգնեց ինձ բավարարել հետաքրքրությունս ճշգրիտ գիտությունների նկատմամբ: Առանձին կուզեի նշել դպրոցում անցկացվող խմբակները, որտեղ ջանասիրաբար աշխատող ուսուցիչները թույլ են տալիս բոլոր ցանկացող աշակերտներներին սովորել հետաքրքիր ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և այլ առարկաներ:

Իմ մաթեմատիկայում և ֆիզիկայում ունեցած նվաճումներից են՝

- արծաթյա մեդալ 57-րդ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային Հոնգ Կոնգում, 2016 թվական,

- արծաթյա մեդալ 11-րդ Միջազգային ժաուտիկովյան օլիմպիադային Ղազախստանում՝ մաթեմատիկա առարկայից, 2017 թվական,

- առաջին կարգի դիպլոմներ հանրապետական օլիմպիադաներին մաթեմատիկա (2016, 2017) և ֆիզիկա (2016) առարկաներից։

Պատրաստվում եմ համալսարանում ուսումնասիրել մաթեմատիկա և ֆիզիկա:

Իմ այլ հետաքրքրություններից են ֆրիսբին, ֆուտբոլը և երաժշտությունը:


Այստեղ սովորում են
Ջոն Պողոսյան

Բիզնեսի կառավարում

Կարեն Սրապյան

Քաղաքաշինություն

Խաչիկ Կարամանուկյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close