Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կենսաճարտարագիտություն

Մագիստրատուրա

Նատալի Սիմոնյան

Ծնվել եմ 1998 թվականին Միացյալ Նահանգներում՝ Կալիֆոռնիայի Մաունթեն Վյու քաղաքում։ Հաճախել եմ HARKER դպրոց, որն ավարտել եմ 2016 թվականին։ Ներկայումս Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի Բիոինժեներական բաժնի առաջին կուրսի ուսանող եմ։ Միաժամանակ սովորում եմ ճապոներեն: Ինձ շատ հաճելի է բիոինժեներությամբ զբաղվելը, որովհետև այն միավորում է իմ հետքրքրությունները բժշկության, արվեստի, մաթեմատիկայի բնագավառներում, ինչպես նաև մանկությանս տարիներին կոնստրուկտոր խաղալիքներով զբաղվելու նկատմամբ ունեցած սերը։

Այժմ «Berkeley Bioengineering Honor Society»-ի անդամ եմ, որտեղ աշխատում եմ «Բիոինժեներական ավագ դպրոցի մրցույթի» հանձնաժողովի կազմում: Ինքս 2015 թ. հաջողությամբ մասնակցել եմ այս մրցույթին, որի անգնահատելի փորձն ինձ օգնեց բիոինժեներություն ուսումնասիրելու որոշում կայացնել: Ես նաև Բերկլիի համալսարանի հայ ուսանողական միության ակտիվ անդամ եմ և մշակույթի կոմիտեին օգնում եմ կազմակերպել միջոցառումներ, որոնք նպաստում են հայկական մշակույթի, լեզվի և պատմության առումով իրազեկության բարձրացմանը։

Հուսով եմ, որ ապագայում՝ աշխատելով բիոինժեներական բնագավառում, կկարողանամ նախագծել ինտուիտիվ, խելացի սարքեր, որոնք կօգնեն թեթևացնել մարդկանց տառապանքները և բարելավել առողջապահության մակարդակն ամբողջ աշխարհում: Իմ նպատակն է Հայաստանում տարածել իմ ստացած գիտելիքներն ու փորձը, ինչը կօգնի զարգացնել կենսատեխնիկական գիտւթյունները և այդ բնագավառում երիտասարդ մասնագետների համար աշխատատեղեր ստեղծել:


Այստեղ սովորում են
Լառա Մարկարյան

Իրավագիտություն

Նարե Ալեքսանյան

Դատական գործ

Նելլի Պետիկյան

Արդյունաբերական ճարտարագիտություն

Back to top
Close