Ֆինանսներ
Ռոբերտ Դավթյան
Ես՝ Ռոբերտ Դավթյանս, ծնվել եմ 1995 թ.-ին Երևանում:
2010 թ.-ին փոխադրվել եմ Երևանի պետական համալսարանին առընթեր Ֆիզմաթ հատուկ դպրոց: Այստեղ սովորելու ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ հանրապետական և միջազգային օլիմպիադաների: Երկու անգամ ներկայացրել եմ Հայաստանն Ինֆորմատիկայի ամենամյա միջազագային օլիմպիադայում և երեք անգամ՝ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում, որտեղ երկու անգամ արժանացել եմ բրոնզե մեդալի: 2011 թ.-ին արժանացել եմ ՀՀ նախագահի կողմից տրվող Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի լավագույն աշակերտ մրցանակին: Այս նվաճումների հիմնական նախապատճառն եմ համարում Ֆիզմաթ դպրոցի ոգեշնչող մթնոլորտը, ուսուցիչների արդարացի խստապահանջությունը, տնօրենի նվիրվածությունը, ինչպես նաև խելացի ընկերասեր աշակերտների շրջապատը:
2013 թ.-ին, ընդունվելով ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց հետազոտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատ, տեղափոխվել եմ Մոսկվա: Ձգտելով առավելագույնի՝ յուրաքանչյուր տարի ընդգրկվել եմ կուրսի ուսանողների լավագույն 1%-ի շրջանակում:
2016 թ.-ին Մոսկվայում մասնակցել և դարձել եմ Էկոնոմետրիկայի 5-րդ միջազգային ուսանողական ունիվերսիադայի հաղթող: Նույն թվականին հանդիսացել եմ բուհի կողմից շնորհվող Արծաթե թռչուն բարձրագույն պարգևի նոմինանտ, ինձ շնորհվել է Jaguar Game Changer կրթաթոշակ, իսկ արտասահմանյան ուսանողների ուսմանն աջակցելու կապակցությամբ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի կողմից ստացել եմ պաշտոնական շնորհակալագիր:
2016 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Պրոմսվյազբանկի կողմից ընտրվել և աշխատել եմ արտարժույթի շուկայում վաճառքների քանակական հետազոտությունների ալգորիթմների մշակման ուղղությամբ:
Ներկայումս ընդունվել եմ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ MIT Sloan School of Management Master of Finance program մագիստրական ծրագրով և 2017 թվականի հուլիսից ուսումնառությունս պատրաստվում եմ շարունակել այնտեղ:

Էլեկտրական ճարտարագիտություն և համակարգչային գիտություն

Բիզնեսի կառավարում

Համակարգային դիզայն և Կառավարում