Հանրային կառավարում
Ներկայումս աշխատում եմ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ ռազմավարական խորհրդատվություն եմ տրամադրում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարին երկրում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև կառավարության և գործընկերների հետ փոխհարաբերությունների ուղղությամբ։ Նախկինում աշխատել եմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում, որտեղ ղեկավարել եմ Հայաստանում աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագիր։
Նախքան 2013թ.-ը ՄԱԿ-ի գրասենյակում աշխատանքի անցնելը աշխատել եմ տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն և ԵԱՀԿ։ Վերջինում զբաղվել եմ այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են խաղաղաշինությունը, ժողովրդավարական կառավարումը, ընտրությունների դիտարկումը, քաղաքացիական կրթությունը, հաղորդակցությունը և հանրային կապերը։ Իմ կարիերայի վաղ շրջանում հանդիսացել եմ «Երիտասարդական նվաճումներ» տեղական ՀԿ-ի փոխնախագահ։
Ստացել եմ դիպլոմ Երևանի պետական լեզվաբանական համալսարանից անգլերեն լեզու և գրականություն գծով (2005), ինչպես նաև շարունակել եմ ուսումս Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ անցնելով հանրային կապերի գծով վեցամսյա դասընթաց (2006)։ Նաև ուսանել եմ Մեծ Բրիտանիայում, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում, որտեղ ստացել եմ ՀԿ-ներ և զարգացում գծով մագիստրոսի կոչում (2008)։
Ներգրավված եմ նաև առաջնորդների միավորող մի շարք տարածաշրջանային ցանցերում։
Բարձրագույն կրթություն (Կառավարում և ուսանողական հարաբերություններ)
Ճարտարապետություն
Իրավագիտություն