Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Եղիշե Կիրակոսյան

Ես՝ Եղիշե Կիրակոսյանս, հանդիսանում եմ Արետե փաստաբնաական գրասենյակի գործընկեր ու Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր ու տնօրեն: 2011 թվականից դասավանդում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

2012-2014թթ. զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի, իսկ 2008-2012 թթ.` Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնները։ Հանդիսանում եմ Միջազգային և համեմատկաան իրավունքի կենտրոնի կողմից հրատարակվող Միջազգային և համեմատական իրավունքի տարեգիրք գիտական անգլալեզու պարբերականի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը։ 2013 թ․-ից հանդիսանում եմ նաև Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Հաշտարարների և արբիտրների պալատի անդամ։

2006թ. պաշտպանել եմ «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակել եմ ավելի քան տասը գիտական հոդվածներ, որոնք հրատարակվել են նաև միջազգային գիտական հանդեսներում: 2009թ. հրատարակվել է իմ առաջին մենագրությունը` «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» վերնագրով:

Որպես փորձագետ մասնակցել եմ մի շարք կարևոր օրենսդրական բարեփոխումների նախագծման աշխատանքներին, այդ թվում՝ ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենք, քաղաքացիական օրենսգիրք, և այլն։

Հանդիսանում եմ ՀՀ փաստաբանների պալատի, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհրդի անդամ։

2002թ. ավարտել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան` միջազգային իրավունք մասնագիտացմամբ և Ջորջթաունի Համալսարանի իրավունքի կենտրոնը 2010թ․՝ միջազգային իրավունքի մագիստրոս աստիճանով։

Ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր։


Այստեղ սովորում են
Սուրեն Սամարչյան

Բիզնեսի կառավարում

Քրիստին Կազանչյան

Արվեստի պատմություն

Back to top
Close