Համակարգչային գիտություն
Ծնվել եմ Նյու Յորքում 1994 թ.-ի հունիսի 15-ին։ Այնուհետև իմ ընտանիքը որոշեց բնակություն հաստատել Լոս Անջելես քաղաքում, որտեղ ես ապրում եմ մինչ օրս: Դեռ վաղ մանկությունից բազմաթիվ հետաքրքրություններ ունեի թե՛ սպորտի, թե՛ գիտության մեջ: Ես ավարտեցի դպրոցը բարձր գնահատականներով եւ արժանացա հեղինակավոր Horatio Alger ազգային կրթաթոշակին, ինչից հետո արտահերթ կերպով ընդունվեցի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (USC) ու ընտրեցի Նեյրոգիտության և համակարգչային գիտության բաժինը:
Ես ներգրավվեցի հետազոտական աշխատանքների մեջ: Սկսեցի աշխատել Institute of Neuroimaging and Informatics-ում, որտեղ վերլուծում եի ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների MRI-ները: Hires լաբորատորիայում կիրառեցի արդյունավետ նեյրոնային հաշվառման համակարգը եւ մշակեցի հասկ ֆիլտրացման ծրագրային ապահովման ծրագիր:
Իմ հետազոտական եւ ծրագրավորման փորձի շնորհիվ 2015 թ.-ին ընդգրկվեցի Հարվարդի համալսարանի հետազոտական ծրագրում RIKEN Brain Science ինստիտուտում, որը գտնվում է Տոկիոյում: Այնտեղ, աշխատել եմ դոկտոր Տոմոկի Ֆուկայի Նեյրոնային շղթայի տեսության լաբորատորիայում: Ես հաջողությամբ մշակեցի ալգորիթմ, որը ֆիլտրացնում է ազդանշանի աղմուկ եւ խմբավորված դեպքեր՝ նեյրոնային հասկ տվյալների հետ նման հատկություններով: Մասնավորապես՝ վերլուծում էի ձայնագրություններ, որոնք ձեռք էին բերվում վերապատրաստված առնետների բազալ գանգլիայում՝ պարզելու, թե ինչպես կարելի է նյարդային փոփոխություններն օգտագործել հիշողություն հետ կապված խնդիրները կանխատեսելու նպատակով:
2016 թ. ավարտեցի հետազոտությունս: Բացի գիտական հետազոտություններից, ձեռնամուխ եղա հետազոտությունների՝ հայկական հարցի վերաբերյալ: 2014 թ.-ին ստացա Բենջամին Ա. Գիլմանի անվան միջազգային կրթաթոշակ, որ Թուրքիայում իրագործեմ «Իսլամացած հայերի հայտնաբերման ծրագիրը»: Այդ ծրագրի շրջանակներում ճանապարհորդել եմ դեպի Դիարբեքիրի, Մուշի եւ Վանի արեւելյան շրջաններ, խոսել հայերի հետ, ովքեր կորցրել են իրենց հայի կերպարը ցեղասպանության պատճառով: Ուզում էի նրանց ձայնը լսվեր և այդ պատճառով հրապարակեցի իմ փորձը U.S Bureau of Educational and Cultural Affairs-ի մեջ:
Շարունակեցի ուսումնասիրել հայկական հարցերը, աշխատելով Հայագիտության ինստիտուտում, որը USC բաժիններից մեկն է: Աջակցեցի year100.org ինտերնետային էջի կազմավորմանը։ Վերջինումս ներկայացված էին բոլոր այն միջոցառումները, որ նվիրված էին Հայոց ցեղասպանության հիշատակի հարյուրամյա տարելիցին ողջ աշխարհում:
2016 թ. մայիսին ստացա իմ բակալավրի դիպլոմը USC-ից: 2017 թ. աշնանից պլանավորում եմ հաճախել Չիկագոյի համալսարան՝ կրթությունս շարունակելու և խորացնելու համակարգչային գիտության ոլորտում:
Տնտեսագիտություն
Իրավագիտություն
Արևելագիտություն