Բժշկություն
Ծնվել եմ 1991 թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքում:
1998 թ. սեպտեմբերին ընդունվել եմ Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 միջնակարգ դպրոցի առաջին դասարան:
2005 թ. մայիսին հաղթող եմ ճանաչվել Երևանի "Քվանտ" վարժարանում անցկացվող օժտված երեխաների մրցույթում և ընդունվել եմ վարժարանի ութերորդ դասարան` սովորելու անվճար հիմունքներով:
2005-2008 թթ. բազմիցս հաղթել եմ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի և կենսաբանության հանրապետական օլիմպիադաներում և պարգևատրվել տարբեր կարգի դիպլոմներով:
2007 թ. հուլիսին քիմիայի միջազգային օլիմպիադայում արժանացել եմ բրոնզե մեդալի:
2008 թ. մայիսին Մ.Ի. Մենդելեևի անվան քիմիայի միջազգային օլիմպիադայում արժանացել եմ ևս մեկ բրոնզե մեդալի:
2008 թ. հուլիսին գերազանցությամբ ավարտել եմ Երևանի "Քվանտ" վարժարանը և առանց ընդունելության քննություններ հանձնելու ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրս:
2010-ից այսօր "Քվանտ" վարժարանում ղեկավարում եմ քիմիայի օլիմպիական խմբակը` պատրաստելով վարժարանի աշակերտներին քիմիայի հանրապետական և միջազգային օլիմպիադաներին:
2011 թ. հոկտեմբեր ամսից հաճախում եմ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ և մասնակցում եմ բջջային կենսաբանության լաբորատորիայում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին` որպես ասիստենտ:
Ներկայումս բժշկություն եմ ուսումնասիրում Լոնդոնի համալսարանական քոլեջում:
Ամուսնացած չեմ:
Մաթեմատիկա և տնտեսագիտություն
Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն
Իրավագիտություն