Քիմիական, միջուկային և գլոբալ ինժեներիա և ձեռներեցություն
Ծնվել եմ 1994 թ. Երևանում: Ութ տարի սովորել եմ «Ուսում» դպրոցում, որից հետո տեղափոխվել եմ ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց: Մեկ տարի ուսումնառելով ֆիզմաթ» դպրոցում` վերչադարձել եմ «Ուսում» դպրոց և ավարտել եմ այն ոսկե մեդալով:
Մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների տարբեր առարկաներից, բայց առևալագույն հաջողության հասել եմ քիմիայի բնագավառում: Մասնակցել եմ քիմիայի` Քեմբրիջում և Տոկիոյում տեղի ունեցած միջազգային օլիմպիադաների 2009 և 2010 թվականներին:
2011 թ. աշխատել եմ Մոլեկուլային կառուցվածքների գիտեհետազոտական կենտրոնում` որպես միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) օպերատոր:
Զուգահեռ քիմիա եմ դասավանդել ԵՊԲՀ դեղագործության ֆակուլտետի օտարերկրացի ուսանողներին և մասնակցել քիմիայի միջազգային օլիմպիադայի մեկնող հայկական թիմի նախապատրաստական աշխատանքներին:
Միշտ հետաքրքրված եմ եղել բիոմատերիալներով: Ազատ ժամանակ սիրում եմ նվագել դաշնամուր և խաղալ սեղանի թենիս:
Արվեստ և գիտություն
Կենսաֆիզիկա
Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն