Հանրային կառավարում
Ավարտելով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2001թ.-ին ընդունվել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, որը գերազանցությամբ ավարտել եմ 2003թ.` միջազգային տնտեսական իրավունք մասնագիտացմամբ: 2006թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայում պաշտպանել եմ ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ. ավարտել եմ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան` միջազգային և համեմատական իրավունք մասնագիտացմամբ:
2009թ. մասնակցել եմ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հանրային ծառայության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության Ջոն Սմիթ ծրագրերին:
Մասնագիտական գործունեությունս սկսել եմ 2001թ.` որպես տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական: Աշխատել եմ ՀՀ արդարադատության նախարարությունում` որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ, դասավանդել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Ներկայումս աշխատում եմ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավական պետության գլխավոր տնօրինությունում:
2012թ. ընդունվել եմ Հարվարդի համալսարանի Քեննեդու անվան կառավարման դպրոց:
Խորապես համոզված եմ, որ իմ մասնագիտական փորձը և գիտելիքները օգտակար կլինեն Հայաստանի և Հայկական աշխարհի համար:
Բարձրագույն կրթություն (Կառավարում և ուսանողական հարաբերություններ)
Տնտեսություն
Ճարտարապետություն