Ծրագրային համակարգերի նախագծում
Ծնվել եմ 1985 թ. Երևանում: Սովորել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում և ավարտել այն 2002 թ.: Հենց այստեղ էլ ինձ համար բացահայտել եմ ծրագրավորումը և որոշել շարունակել ուսումս նույն համալսարանի Հաշվողական համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտում: Ստանալով բակալավրի կոչում՝ ընդունվել եմ նույն դեպարտամենտի մագիստրոսական բաժին և ավարտել այն 2008 թ.:
Արդեն բակալավրիատի վերջին կուրսից աշխատել եմ ՔԱԴ ՍՊԸ-ում` որպես ծրագրավորող: Այստեղ ավելի փորձառու դառնալով ծրագրավորման բնագավառում` հասկացել եմ, որ ցանկանում եմ զարգացնել իմ հմտությունները որպես ծրագրային ճարտարագետ: Ուստի որոշեցի շարունակել ուսումս արտերկրում: 2011 թվականին ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ (University College London)` ուսանելու Ծրագրային ապահովման ճարտարագիտություն:
Մասնագիտական հետաքրքրություններից բացի, առօրյայիս մի մեծ հատված կապված է ազգագրական պարերի հետ: Սիրում եմ գնալ արշավների, զբաղվում եմ յոգայով, ինչպես նաև՝ սիրողական թատերական ակումբի անդամ եմ:
Ես վստահ եմ, որ սեփական ոլորտում մասնագետ լինելը այն հիմնական միջոցն է, որով յուրաքանչյուրը կարող է աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ներդնելով իր մասնագիտական գիտելիքները այդ գործում:Նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն
Կառավարում
Սլավոնագիտություն և Արևելաեվրոպագիտություն