Գլոբալ կառավարում և դիվանագիտություն
Ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ 2004 թվականին: Ավարտել եմ Կալիֆոռնիայի Բերկլիի անվան համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան «Խաղաղության և կոնֆլիկտաբանություն», ինչպես նաև՝ «Ռուսաց լեզու, գրականություն և մշակույթ» մասնագիտություններում: Ես մեկն էի այն ութ ուսանողներից, ով ընդգրկվեց « Բերդալի ապագա լիդերներ» hեղինակավոր ծրագրում ՝ ստանալով կրթաթոշակ: Լավագույն գնահատականներով և պատվոգրերով ավարտեցի համալսարանս: Նաև արժանացել եմ ֆակուլտետի լավագույն ուսանող կոչմանը՝ հեղինակավոր կոչում, որ տարին մեկ անգամ շնորհվում է Բերկլիի լավագույն ուսանողին ակադեմիական բարձր առաջադիմության, ֆակուլտետին աջակցության և ակտիվ մասնակցության համար: Շնորհիվ բարձր գնահատականների ես հրավիրվեցի անդամակցելու «Ոսկե բանալի միջազգային պատվավոր հանրության» ակումբին: Բերկլիում ուսանելուս ընթացքում ներգրավված եմ եղել մի շարք կազմակերպություններում. պաշտպան` 350.org համաշխարհային կլիմայական փոփոխությունների կազմակերպությունում, խորհրդատու՝ ընտանեկան բռնության հարցերով իրավունքի կենտրոնում, դասընթացավար՝ լիդերություն և հաղորդակցման մեթոդներ թեմայով, Քալի ուսանողական թիմի անդամ, համախորհրդատու՝ միջազգային և տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետում, ինչպես նաև՝ խորհրդատու համայնքային քոլեջի ուսանողների համար:
Ավարտելուց հետո աշխատանքի անցա «Թոմսոն Րուդերս» ընկերությունում որպես իրավական վերլուծաբան և քննիչ: Նաև դարձա Լոս Անջելեսի միջազգային այցելուների խորհրդի անդամ՝ որպես «քաղաքացի դիվանագետ»: 2012 թվականին սկսելու եմ ուսանել Լոնդոնի Օքսֆորդի համալսարանի «Համաշխարհային կառավարում և դիվանագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայում:
Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի ապագան մեր ձեռքերում է: Օգնել իմ երկրին քայլել 21-րդ դարում` իմ հիմնական նպատակն է: Իսկապես հավատում եմ, որ հայրենակիցներիս հետ միասին, համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեր երկրի համար անհրաժեշտ դրական փոփոխությանը:
Հետազոտական դիզայն և մեթոդաբանություն
Հասարակական միջամտություն
Ուսումնառություն և տեխնոլոգիա