Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն

Մագիստրատուրա

Ալեքսանդր Քարաջյան

Ես` Ալեքսանդր Քարաջյանս, ծնվել եմ 1988 թ. Բուլղարիայի Սոֆիա քաղաքում:

Սովորելով հատուկ նկարչական դասարանում` դեռ վաղ մանկությունից` առաջինից մինչև յոթերորդ դասարանը, մեծ հետաքրքրություն եմ զգացել կերպարվեստի հանդեպ ու զարգացրել եմ նկարչական հակումս: Ավելի ուշ ինձ ընդունեցին ք. Բուրգասի անգլերեն լեզվական թեքումով դպրոց, որտեղ ֆիզիկան ու մաթեմատիկան ինձ համար ամենահետաքրքրական եւ ուշագրավ առարկաներն էին: Այսպիսով, ժամանակի ընթացքում կերպարվեստի ու վերոհիշյալ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունների համակցությունն ինձ դրդեց մասնագիտանալ հենց ճարտարապետության ոլորտում:

2007 թ. ընդունվեցի Հարվարդի քոլեջ. այն ժամանակ Հարվարդի համալսարանը դեռ չուներ ճարտարապետության բակալավրական ծրագիր: Այնուամենայնիվ, ես այնքան էի վստահ մասնագիտությանս ճիշտ ընտրության հարցում, որ կազմեցի ճարտարապետության սեփական գիտական ծրագիը, որը հաստատվեց ֆակուլտետի խորհրդի կողմից: Այս ծրագիրը ընդգրկում էր ճարտարապետական դիզայնի, արվեստի պատմության, ճարտարապետության պատմության ու տեսության, ուրբանիզացիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի և կոնստրուկցիաների բակալավրական, մագիստրոսական ու դոկտորական կուրսեր /ինչպես Հարվարդում, այնպես էլ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում/: 2010 թ. դիմեցի Հարվարդի դիզայնի դպրոցի Ճարտարապետության մագիստրոսի ծրագրի համար: Ընդոնվեցի եւ 2010-2011 ուսումնական տարում միաժամանակ ավարտեցի բակալավրական ծրագրի վերջին ու մագիստրոսականի առաջին տարին: 2011 թ.-ի մայիսին բացարձակ գերազանցությամբ /magna cum laude/ ավարտեցի Հարվարդի քոլեջը` ստանալով ճարտարապետության բակալավրի աստիճան:

2009 թ. ստացա Հարվարդի քոլեջի գիտական ուսումնասիրությունների ծրագրի կրթաթոշակ ց, Սիդնեյ` Ավստրալիա մեկնելու և 2000 թ. Սիդնեյում Օլիմպիական խաղերի անցկացման համար կառուցված օլիմպիական այգու պլանավորումը, ճարտարապետությունն ու ժառանգությունն ուսումնասիրելու-վերլուծելու նպատակով: Պրոֆեսոր Ջուդիթ Գրանտ Լոգի ղեկավարությամբ անցած ամառային այս ծրագիրը շարունակությունն էր օլիմպիական համալիրի ենթակառուցվածքների ուսումնասիրության իմ դասընթացի: Կատարված գիտական հետազոտությունը մեծ դեր խաղաց առարկայական հետաքրքրություններիս զարգացման գործում, քանի որ այն հիմնարար մի շարք հասկացությունների խորը վերլուծություն էր ներառում` հարակայուն դիզայն և մշակութային ու պատմական համատեքստ:

Շուտով հասկացա, որ ճարտարապետական արվեստ ստեղծելու այս կարեւորագույն գործի համատեքստայնությանը հարկավոր է մեծ հարգանքով ու զգուշությամբ վերաբերվել: Այս դիտարկումն ինձ ստիպեց իմ դիպլոմային աշխատանքում՝ «Կարգի ու ազատության միջև. զարդաքանդակը Սերիլիոյի ճարտարապետական տրակտատում», անդրադառնալ 16-րդ դարի ճարտարապետ Սերիլոյի ուսումնասիրություններին, թե նա ինչպես է սահմանում ու պատճառաբանում ճարտարապետական համատեքստի օգտագործման ընդունելի շրջանակները նախագծման գործընթացում` գործնական ու տեսական առումներով: Գիտական այս աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չարժանանայի “Ֆի Բետա Կափայի Պատրիշա քինգ” կրթաթոշակին, որն ինձ հնարավորություն տվեց գիտական ուսումնասիրություններ անել տեղում` Հռոմում:

Քաղաքաշինական կոնտեքստի եւ նախագծման գործընթացում վերջինիս ընդգրկման կարեւորությունն ինձ հասու դարձավ Ռաֆայել Մոնեոյի ստուդիայում որպես պրակտիկանտ աշխատելու ընթացքում: Իտալիայի Ուդինե քաղաքում բնակելի շենքի նախագծումն ինձ օգնեց ըմբռնել շինության` նախատեսված վայրին համապատասխան նախագծման կարեւորությունը: Նմանատիպ եղանակով շենքերի նախագծման հմտությունը ես շատ եմ կարեւորում, քանի որ սակավաթիվ են դառնում կառուցման վայրի առանձնահատկություններին համապատասխան նախագծվող ճարտարապետական ժամանակակից նմուշները. եթե այդ շենքերը տեղափոխես ուրիշ քաղաք, ոչ ոք չի էլ նկատի: Այս դիտարկումն ինձ ստիպեց բակալավրական ծրագրից հետո մեկնել ճանապարհորդության` գտնելու այն մոտեցումը, որն ինձ թույլ կտար լուծել առաջադրված խնդիրը: Շահելով «Ջորջ Պիբտի Գարդներ» կրթաթոշակը` ես տաս ամիս անցկացրի Իսպանիայում և Սեյշելյան կղզիներում, որտեղ փորձեցի ուսումնասիրել` ինչպես են էթնիկապես եւ կրոնական պատկերացումներով տարեզր այս մշակույթները ժամանակակից ու միաժամանակ բարձր համատեքստայնությամբ լուծումներ առաջարկում:

2009-ին` Հարվարդում ուսանելու տարիներին, գիտական մեծ նվաճումների համար արժանացա Ջորջ Հարվարդի պատվավոր կրթաթոշակին: Մի տարի անց` 3-րդ կուրսում, ինձ ընդունեցին Հարվարդի «Ֆի Բետա Կափայ» միություն /Ամերիկայի հնագույն գիտական միավորումը/, ինչը մեծ պատիվ էր ինձ համար, քանի որ մեր լավագույն շրջանավարտների միայն տասնհինգ տոկոսն էր ընդունվում այնտեղ: 2010-2011 ուսումնական տարում ինձ ընտրեցին գիտական այս միության չորս գլխավոր քարտուղարներից մեկը:

Գիտական ու մասնագիտական հետաքրքրություններիցս բացի, ես սիրում եմ ձկնորսությունը և սպորտը՝ թենիս, վոլեյբոլ և դահուկասահք: Բնույթով արվեստագետ լինելով` մեծագույն հաճույք եմ ստանում նկարչությամբ, լուսանկարչությամբ ու երգով զբաղվելիս:


Այստեղ սովորում են
Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարում

Սամսոն Ավետյան

Բիզնեսի կառավարում

Էլիզաբեթ Այանյան

Նյարդաբանություն և բժշկություն

Back to top
Close