Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բարձրագույն կրթություն (Կառավարում և ուսանողական հարաբերություններ)

Մագիստրատուրա

Քրիստինե Սերջենյան
Ծնվել եմ 1983 թ. ԱՄՆ-ում` Մեյն նահանգի Ուոթերվիլ քաղաքում:

Սոցիոլոգիայի բակալավրի աստիճանն ստացել եմ Բրաուն համալսարանում, որտեղ Հայ ուսանողների խորհրդի համանախագահն էի, քոլեջի մարզիկ և թիմի ավագը, տարրական դպրոցի դասարանական կամավոր, ինչպես նաև առաջնորդել եմ մի շարք միջնակարգ դպրոցների հետդպրոցական ծրագրեր:

Ավարտելուց հետո անգլերենը` որպես երկրորդ լեզու դասավանդելու հրավեր, նաև ֆուտբոլի մարզչի պաշտոն ստացա Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում: Մի քանի տարի դասավանդելուց հետո մեկնել եմ Երևան, ապրել ու աշխատել “Դեպի Հայք” և “Հայկական կամավորական ջոկատ” ծրագրերի միջոցով:

Վերադառնալով Նյու Յորք` միացա “Ուսուցում Ամերիկային” մասնագիտական զարգացման թիմին` տրամադրելով և գնահատելով Նյու Յորքի կրթության նոր դեպարտամենտի զարգացման հնարավորությունները ուսուցիչների համար, ովքեր աշխատում էին ոչ բավարար պայմաններ ունեցող դպրոցներում:

Վերջերս ես աշխատում էի Հարլեմի երեխաների սոցիալական գոտում` որպես խորհրդատու և Իրավիճակների կառավարիչ` մինչև ավարտելը աջակցելով ուսանողներին անհատական խորհրդատվություններ և խմբային ծրագրերի միջոցով:

Որքան հաջողությունների էի հասնում կարիերայում, այնքան ավելի հստակ էի գիտակցում, որ իմ մասնագիտական նպատակները կրթական առումով հիմնված են քոլեջի մակարդակի վրա: Ներկայումս ուսանում եմ Հարվարդի համալսարանի բարձրագույն դպրոցի «Բարձրագույն կրթություն» ծրագրում` զարգացնելու համար հմտություններս ու փորձս, որ հետագայում կարիերաս զարգանա բարձրագույն կրթության կառավարման բնագավառում: Ես հատկապես հետաքրքրված եմ ուսանող-մարզիկ խորհրդատվական աշխատանքում և արտալսարանային կրթությամբ (կրթություն արտերկրում):

Ես ծառայում եմ “Դեպի Հայքի” գործադիր խորհրդում և Հայ ուսանողների ասոցիացիայի Նյու Յորքի բաժնում, նաև Հայկական վիրտուալ քոլեջի ուսանող եմ:

Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, ճանապարհորդություն և ընթերցանություն:

Այստեղ սովորում են
Հրայր Թովմասյան

Ֆինանսներ

Հարութ Էկմանյան

Իրավագիտություն

Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարում

Back to top
Close