Դարա Մերի Հուրդաջյան
Ծնվել և մեծացել եմ Նյու Ջերսիում` համախմբված և բարյացակամ հայկական համայնքում: Հաճախել եմ հայկական դպրոց, Կիրակնօրյա դասերի, հայկական ճամբարներ եմ մեկնել և բազմաթիվ հայկական միջոցառումների անդամագրվել, ինչն էլ օգնել է ինձ ճիշտ առաջ շարժվել:
Միջազգային հարաբերություններ եմ ուսումնասիրել Ջոն Հոփքինսի համալսարանում, զուգահեռաբար ամառներն աշխատել եմ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում` որպես պրակտիկանտ: Համալսարանում ուսանելու տարիներին հիմնել եմ Հայկական երիտասարդական կազմակերպություն` համախմբելով հայ ուսանողներին և հայկական համայնքի այլ ներկայացուցիչների և իրականացելով բարեգործական դրամահավաքներ, ուսումնական ծրագրեր, ինչպես նաև հասարակական այլ գործունեություն` նպատակաուղղված հայկական մշակութային ժառանգության բացահայտմանը:
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոցում (Columbia Business School)` միաժամանակ ստանալով հավաստագիր Կոլումբիայի համալսարանի Earth Institute-ից: Հասկանալով իմ սերը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ` այնուհետև աշխատել եմ Բնության ազգային ֆեդերացիայի էներգետիկայի օրենսդրության ոլորտում: Աշխատանքը բավականին հետաքրքիր էր, սակայն հասկացա, որ հմտություններս զարգացնելու կարիք ունեմ` այդ ոլորտում առավել նշանակալից ներդրում ունենալու համար: Ուստի որոշեցի շարունակել ուսումս մագիստրատուրայում:
Այժմ փոխադրվում եմ Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցի (School of International and Public Affairs - SIPA) երկրորդ կուրս` միջազգային էներգետիկայի կառավարում և քաղաքականություն մասնագիտացմամբ:
Որպես դպրոցի էներգետիկայի ասոցիացիայի համանախագահ` ջանում եմ համախմբել ուսանողներին, դասախոսներին, ոլորտի մասնագետներին և շրջանավարտներին` միասին սովորելու և ընդլայնելու մեր մտահորիզոնը: Մտադիր եմ հայտնաբերել գործնական տարբերակներ, որոնք թույլ կտան նվազեցնել մասնավոր, ինչպես նաև պետական ոլորտների կողմից կարբոնի արտանետումները մթնոլորտ, անցում կատարել էներգիայի սպառման առավել մաքուր և արդյունավետ տարբերակների:
Հավատում եմ, որ Հայաստանը կարող է լինել մաքուր էներգիայի ոլորտում օրինակելի երկիր, և պատրաստ եմ գիտելիքներս ներդնել դրա իրականացման գործում` աշխատելով “Լույսի” ցանցի անդամների հետ:
"Էներգետիկան լուրջ խնդիր է զարգացող երկրներում. էլեկտրականության և ջերմության պաշարները սուղ են և ոչ վստահելի: Ուստի Հայաստանի համար վճռական է դառնում մշակել և իրականացնել էներգետիկական ռազմավարությունը, որը թույլ կտա ժողովրդին բարգավաճել:"