Բուժիչ և արդյունաբերական դեղագիտություն
Ծնվել և մեծացել եմ Երևանում: Ավարտելով միջնակարգ դպրոցը 2003 թ.` ընդունվել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) դեղագիտության ֆակուլտետ:
Գերազանց առաջադիմությամբ ավարտելով այդ ֆակուլտետր 2008թ.`շարունակել եմ 1 տարի տևողությամբ օրդինատուրան ԵՊԲՀ-ում: Այնուհետև` 2009 թ., գերազանցությամբ ավարտելով օրդինատուրան` առաջարկ ստացա որպես ավագ լաբորանտ աշխատելու ԵՊԲՀ-ում:
Սակայն դեղագործական գիտությունների բնագավառում հետագա մասնագիտական հմտությունների կատարելագործման համար 2011 թ. ընդունվեցի Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինսիտուտ (ETH Zurich): Զուգահեռ ընդունվեցի նաև Կոպենհագենի համալսարան և Լոնդոնի համալսարանական քոլեջ:
Սակայն վերջնական ընտրությունս կանգ առավ ETH Zurich- ի վրա:
Ֆիզիկա
Բուժիչ և արդյունաբերական դեղագիտություն
Ֆիզիկա