Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Դավիթ Աղամալյան

Ծնվել եմ 1986 թ. Երևանում: «Քվանտ» վարժարան ընդունվելու օրվանից սկսեցի հետաքրքրվել ֆիզիկայով: Վարժարանում սովորելու տարիներին մասնակցել եմ օլիմպիադաների և շահել եմ դիպլոմներ:

2004 թ. ընդունվել եմ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ: 2008 թ. բացարձակ գերազնացությամբ ավարտել եմ բակալավրիատը և ընդունվել մագիստրատուրա: 2010 թ. ավարտել եմ ԵՊՀ տեսական Ֆիզիկայի ամբիոնի մագիստրատուրան` գերազանց գնահատականներով: Մագիստրատուրայում սովորելու ընթացքում որպես կրտսեր գիտաշխատող եմ աշխատել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ, Հայաստան, Աշտարակ-2, 0203): ՖՀԻ-ում զբաղվել եմ քվանտային օպտիկայի և քվանտ-ինֆորմացիայի խնդիրներով:

2011թ. որպես ասպիրանտ ընդունվել եմ Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն (ՔՏԿ), որը մտնում է Սինգապուրի պետական համալսարանի կազմի մեջ և հանդիսանում է քվանտային հաշվումների ու քվանտային ինֆորմացիայի ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: ՔՏԿ-ում ես կարող եմ ձերք բերել բազմակողմանի և օգտակար գիտելիքներ ու փորձառություն, որոնք ես հետագայում կփորձեմ ներդնել Հայաստանի գիտական բնագավառում:


Այստեղ սովորում են
Անուշ Սարգսյան

Քաղաքագիտություն

Սերգեյ Ավետիսյան

Հանրային կառավարում

Back to top
Close