Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Միջազգային զարգացման քաղաքականություն

Մագիստրատուրա

Դիանա Խաչատուրյան
Դիանան միջազգային զարգացման բնագավառի մասնագետ է, ով յոթ տարվա աշխատանքային փորձ ունի զարգացման, նախագծերի ղեկավարման, դրամաշնորհների որոնման ու մշակման, ինչպես նաև ֆոնդահայթայթման բնագավառներում:
Նա «Լույսի» շրջանավարտ է և մագիստրոսի աստիճան է ստացել Դյուկի համալսարանում (ԱՄՆ)՝ միջազգային զարգացման քաղաքականության ոլորտում: Ուսման ընթացքում նա հետազոտել է տարբեր երկրների զարգացման գործում նրանց սփյուռքերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների շրջանաձև միգրացիայի դերը զարգացման գործընթացում:
Մագիստրոսական ծրագիրը 2011-ին սկսելուց առաջ Դիանան աշխատել է Հայաստանում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների ոլորտում: Նա ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ մշակման փուլից մինչև իրականացում: «Լույսին» միանալուց առաջ նա աշխատել է « Freedom House»-ի «Արտակարգ իրավիճակներում աջակցման ֆոնդում» (ԱՄՆ, քաղաք Վաշինգթոն), որտեղ նա պատասխանատու էր եվրասիական տարածաշրջանում համագործակցային կապերի հաստատման և դրամաշնորհների մշակման համար:
«Լույս»-ում Դիանան զարգացման և դրամահավաքի ծրագրի համակարգողն է: Նա պատասխանատու է դրամագլխային ֆոնդի կայացման և դրամահավաքի իրականացման բոլոր ասպեկտների համար՝ վերահսկելով այս ծրագրերի զարգացումը, իրագործումը և համակարգումը:

Այստեղ սովորում են
Դիանա Խաչատուրյան

Միջազգային զարգացման քաղաքականություն

Back to top
Close