Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Էլեն Գյուլնազարյան

Ծնվել եմ Հայաստանում 1990 թ.: 2000-2006 թթ. սովորել եմ Ա. Շիրակացու անվան ճեմարանում: 2006 թ. ընդունվել եմ Թաիլանդի Ռեգենտների դպրոց, որն ավարտել եմ բարձր գնահատականներով:

Ռեգենտների դպրոցում ակտիվ մասնակցություն եմ ունեցել արտադասարանային աշխատանքներին: Դպրոցը, լինելով միջազգային կազմակերպության անդամ, լայնածավալ բարեգործական գործունեություն էր իրականացնում՝ ժողովրդավարական սկզբունքներ քարոզելով:

2007 թ. որպես այդ դպրոցի ներկայացուցիչ` մասնակցել եմ Հնդկաստանում կայացած միջազգային հավաքին, որտեղ ներկայացրել եմ «Աղքատությունը Հարավարևելյան Ասիայում» թեմայով ելույթ:

2008 թ. ավարտել եմ Ռեգենտների դպրոցը և ընդունվել Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)` ուսանելու արևելաեվրոպական քաղաքագիտություն: Ուսումս հետաձգել եմ երկու տարով և այդ ընթացքում աշխատել Հայաստանում ` «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնում` որպես արտաքին հարաբերությունների համակարգող: Դասավանդել եմ անգլերեն և բիզնեսի հիմունքներ «Global Bridge» կրթօջախում: «Այսեկ» կազմակերպության և «Պլան ինթերնեյշնալ»-ի հետ վեց ամիս կամավորական սկզբունքով աշխատել եմ նաև Չինաստանում:

2010 թվականին մեկնել եմ Լոնդոն` Լոնդոնի համալսարանական քոլեջում ուսումս շարունակելու: 2011-2012 թվականներին ինձ են վստահել համալսարանի հայկական համայնքի կառավարումը։ Բացի այդ, կես հաստիքով աշխատել եմ համալսարանի իրավաբանական խորհրդատվության բաժնում, իսկ 2012-ի ամռանն աշխատել եմ բրենդների մշակման և զարգացման ընկերությունում։

Ավարտելով ուսումս` աշխատանքի առաջարկ եմ ստացել սննդային արդյունաբերության աշխարհահռչակ «Mars Inc» ընկերությունից, որն զբաղվում է աշխարհի սննդային ամենահայտնի բրենդերի մշակմամբ ու արտադրությամբ (Mars, Snickers, M&M, Pedigree, Whiskas, Extra, Uncle Ben’s և այլն): Ուսմանս ընթացքում ծանոթանալով առաջնորդության զարգացման սխեմային`հնարավորություն եմ ունեցել երեք տարի շարունակ աշխատելու բիզնեսի տարբեր հատվածների և գործառույթների մշակման վրա: Սա հրաշալի հնարավորություն է ինձ համար` հիմնովին հասկանալու` ինչպես է նման մեծ բիզնեսն աշխատում և կարողանում պահել բազմաբիլիոն դոլար արժողությամբ բրենդեր: Մյուս կողմից, սննդի արտադրությունն սկսել է ինձ շատ հետաքրքրել, և հուսով եմ` կկարողանամ կիրառել ձեռք բերած հմտություններս ու գիտելիքս` մշակելու և զարգացնելու համար Հայաստանում արտադրվող սննդային որևէ բրենդ:


Այստեղ սովորում են
Նարե Վարդանյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Կարեն Ենգիբարյան

Իրավագիտություն

Հայկ Մանուչարյան

Տնտեսագիտություն

Back to top
Close