Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հանրային կառավարում և քաղաքականություն

Մագիստրատուրա

Էլինա Մարկարյան
Ծնվել եմ 1980 թ. մայիսի 6-ին Երևան քաղաքում: Երեւանի Պուշկինի անվան N8 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան: 2002 թ. գերազանցեւթյանբ ավարտել եմ համալսարանը և ստացել անգլերեն լեզվի եւ քաղաքագիտության մասնագետի որակավորում:

2002 թ. նոյեմբերին ընդունվել եմ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմ` որպես ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականի օգնական: Համատեղությամբ դասավանդել եմ Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում` որպես անգլերեն լեզվի դասախոս: Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել եմ տարբեր միջազգային ծրագրերի` կատարելագործելու իմ մասնագիտական հմտությունները`

Սեպտեմբեր-հոկտեմբեր, 2006` Միջազգային հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ, մարդու իրավունքներ, հումանիտար իրավունք,
Մայիս-հունիս, 2007` Հանրային ծառայությունների և ենթակառուցվածքի ֆինանսավորում և կառավարում (Կիպրոսի կառավարման միջազգային ինստիտուտ),
Հոկտեմբեր-նոյեմբեր, 2007` Ռազմավարության կառուցման հնարավոր ուղիներ (Սասակավայի խաղաղության հիմնադրամ):


2008 թ. սեպտեմբերին ընդունվել եմ Լոնդոնի DAVID GAME քոլեջ` մագիստրոսական նախապատրաստական ծրագրին մասնակցելու նպատակով: Ծրագիրը ավարտելուց հետո հանձնել եմ պահանջվող IELTS քննությունը և դիմել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտութան համալսարանի (LSE) Հանրային կառավարման և քաղաքականության մագիստրոսական ծրագրին:
Այժմ աշխատում եմ գերմանական GIZ-ի հայաստանյան գրասենյակում:

"…Քաղաքական կամքն ու գիտելիքը այն առանցքային գործոններն են, որոնք հավասարակշռում են Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող ազգային և միջազգային քաղաքականությունը: Ես ինձ նոր քաղաքական մտածողության առաջատար դիրքերում եմ տեսնում` կապված երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ...":

Այստեղ սովորում են
Էլինա Մարկարյան

Հանրային կառավարում և քաղաքականություն

Արմինե Նալբանդյան

Զարգացման գիտություն

Աննա Քալաշյան

Միջազգային հարաբերություններ

Back to top
Close