Հանրային առողջապահություն
Ծնվել եմ 1989 թվականին Երևանում: 1991 թվականից առ այսօր, ընտանիքիս հետ միասին ապրում եմ Լոս Անջելեսում:
2007 թվականին, ավարտելով Գլենդելի ավագ դպրոցը, ընդունվել եմ Ջոնս Հոփքինս համալսարանի նեյրոկենսաբանության ֆակուլտետը: Դեռևս Հոփքինսում ուսումնառության տարիներին, հետաքրքրություն եմ ցուցաբերել հանրային առողջապահության ոլորտում հետազոտությունների նկատմամբ` հետագայում համատեղելով իմ հետաքրքրությունը հայրենիք վերադառնալու և իմ երկրի զարգացմանը նպաստելու մեծ ցանկության հետ:
2010 թվականի ամռանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում կամավորական գործունեություն ծավալելուց հետո, որոշեցի վերադառնալ և նախաձեռնել դեղորայքակայուն տուբերկուլոզի համաճարակաբանության վերաբերյալ իմ անհատական ծրագիրը:
Ավարտելով Ջոնս Հոփքինս համալսարանը 2011 թվականին` ես հնարավորություն ունեցա և' ընդունվելու Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի hանրային առողջապահության ֆակուլտետի համաճարակաբանության բաժինը, և' կրթաթոշակ ստանալու Ֆուլբրայթի ծրագրով` հանձն առնելու իմ անհատական ծրագրի իրականացումը Հայաստանում:
Մեկ տարի Կոլումբիայի համալսարանում ուսանելուց հետո, ներկայումս, Ֆուլբրայթի կրթաթոշակի շնորհիվ, իրականացնում եմ իմ գործնական աշխատանքները Հայաստանում` աշխատելով Հայաստանում դեղորայքակայուն տուբերկուլոզի գեոտարածական և վիճակագրական վերլուծության վրա: Այս աշնանը կվերադառնամ Կոլումբիայի համալսարան` ավարտելու մագիստրատուրայի երկրորդ տարին` մասնագիտանալով հանրային առողջապահության մեջ` համաճարակաբանության ոլորտում:
Առաջնակարգ ճարտարապետական նախագծում
Կիրառական մաթեմատիկա
Ճարտարապետություն